Բիզնեսը ծառայություններ է մատուցում. Լ.Ալթունյանը` ապահովագրության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

Բիզնեսը ծառայություններ է մատուցում. Լ.Ալթունյանը` ապահովագրության մասին

14:41 06.10.2017

Տարեկան ամփոփոիչ ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարը խոսել է նաև առողջապահական ապահովագրության խրագրից: Լևոն ալթունյանն մասնավորապես ասել ՝

«Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապահովագրության ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մենք գնացինք մի ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական պահուստների կառավարումը կատարում է պետությունը, իսկ բնակչությանը ծառայություն են մատուցում առեւտրային ընկերությունները։
«Բիզնեսը ծառայություններ է մատուցում, պետությունը կառավարում է գումարները եւ թելադրում խաղի կանոնները»:

Ըստ նախարարի՝ հիմնական ծրագիրը, որը սկսվեց նախարարությունում որպես բարեփոխման ծրագիր, բուժական գործի ֆինանսավորման գործընթացն էր։

«Այստեղ մենք, չփորձելով հեծանիվ հորինել, որոշեցինք անդրադառնալ աշխարհի առաջատար փորձին, իսկ առաջատար փորձն ապահովագրությանն այլընտրանք չի առաջարկում»,- ասել Ալթունյաը:

Նախարարի հավաստմամբ՝ ապահովագրական շուկան բաշխվել է հետեւյալ սկզբունքով՝ 2.9 մլն բնակչության բաշխումը կատարվում  է համակարգչային ծրագրի միջոցով, 6 ապահովագրական ընկերությունների շուկայական կշռի, իրենց հատուցումների չափաբաժնի եւ մի քանի այլ գործոնների համաչափությամբ, որոնք հաստատվել են ԿԲ կողմից ժամանակակից ֆինանսական չափանիշների համապատասխան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սա անհավանական զգացողություն է․  Մխիթարյանի հրապարակումը

14:57 07.05.2025

Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

14:55 07.05.2025

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

14:48 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […] ...

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

14:42 07.05.2025

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով: «Հայաստանում բժշկական տուրիզմի անընդմեջ զարգացումն ապահովելու, մեկ այլ մակարդակի բերելու համար էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղությամբ արդեն հասել ենք գործնական քայլեր իրականացնելու փուլին»,- կարևորելով բժշկական տուրիզմի միջազգային քարտեզում Հայաստանի ուրույն տեղն ունենալու […] ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

14:31 07.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: ...

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

14:20 07.05.2025

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

Մայիսի 7-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Համերաշխության փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:50-ին: Ավտոտնակում այրվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակի տանիքի փայտե […] ...

BACK_TO_TOP