17:54 22.09.2022
Հաստատվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքների աջակցության չափը, «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչվել 33 հողամաս, միջին նորոգման ծրագրերն ավարտելու համար էլ կհատկացվի 1 մլրդ 325 մլն դրամ: Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մաթևոսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվեց 16 քաղաքացու մարմին։ Երեկ էլ, օրվա 2-րդ կեսին, ուժգին քամու հետևանքով փլուզվեց առևտրի կենտրոնի տարածքի եռահարկ կիսափլուզված շենքի աջակողմյան պատի մի հատվածը: Տարածքն այժմ սահմանազատված է:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար կառավարությունը գերակա շահ ճանաչեց Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամաս:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:46 07.05.2025
Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ ՊեսկովՀայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...
15:38 07.05.2025
Սի Ծինփինը մեկնել է ՄոսկվաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...
15:33 07.05.2025
Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի […] ...
15:28 07.05.2025
Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին․ Ֆլիկ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը: «Հիասթափված եմ, բայց ոչ ֆուտբոլիստներից խաղից: Նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին, բայց կա այն, ինչ կա: Դուրս մնացինք պայքարից, հաջորդ տարի կփորձենք հասնել եզրափակիչ: Կփորձենք երջանկացնել ակումբին ու թիմի երկրպագուներին: Չեմ ուզում շատ խոսել մրցավարության մասին, ես մրցավարին արդեն ասել եմ այն, ինչ […] ...
15:22 07.05.2025
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանըԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության […] ...
15:16 07.05.2025
Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...