20:40 22.09.2022
Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո կտրուկ թանկացել են դեպի Հայաստան ավիատոմսերի գները: Հազարավոր ռուսաստանցի հայեր, ռուսներ և այլազգիներ, Հայաստան գալու հնարավորություն են փնտրում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
« Օնլայն վաճառքների ծավալները մոտ 3 անգամ կտրուկ աճեցին, ընդ որում , որոշ ուղղություններով, տոմսերի գները 20 անգամ են աճել: Ամենապահանջված ուղղություններն են դեպի Հայաստան, Ղազախստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և ԱՄԷ քաղաքները: Եթե երեկ առավոտյան, մինչև զորահավաքի լուրը, Մոսկվա-Երևան տոմսը կարելի էր գնել 12.000 ռուբլիով, ապա երեկոյան գինը հասել էր արդեն 154.000 ռուբլու, իսկ այսօրվա ընթացքում՝ 268.000 ռուբլի արժե, ինչը մոտ 4500 դոլար է, ասում են օրվա ընթացքում էլ ավելի է գինն աճել և այս պահի դրությամբ ավելի մեծ թվերի մասին է խոսքը: Թանկ է դեպի Ստամբուլ տոմսը: Ցերեկը 5600 դոլար էր, իսկ ամենաթանկը դեպի Դուբայ տոմսն է, որը ցերեկն արժեր 9000 դոլար»,- նշեց Երկանյանը:
Շատերը փորձում են Հայաստան հասնել ցամաքային սահմանով, և Վերին Լարսի անցակետում, Ռուսաստանի կողմից մեքենաների կուտակումներ են, ընդգծեց Արտյոմ Երկանյանը և պարզաբանեց, որ շատերն արդեն հաստատված, այստեղ գտնվող հարազատների մոտ են տեղափոխվում, իսկ մի մասն էլ հաշվի է առնում այն, որ ռելոկացիայի համար Հայաստանը շատ լավ պայմաններ է առաջարկում:
Իսկ Ռուսաստանը լքելու հետ կապված կա՞ն սահմանափակումներ, ինչ օրենք է այդ ուղղությամբ կիրառվելու, վերաբերելու՞ է այն հայաստանցիներին և ինչու՞ է Հայաստանում ռուսական «Միր» բանկային քարտերը չսպասարկելու որոշում ընդունվել. հարցերի վերաբերյալ Արտյոմ Երկանյանի ներկայացրած մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:22 07.05.2025
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանըԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության […] ...
15:16 07.05.2025
Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...
15:10 07.05.2025
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...
15:05 07.05.2025
Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչինԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...
14:57 07.05.2025
Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումըՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...