Թոքաբանության ազգային կենտրոնում ԱՆ փոխնախարարների հետ քննարկվել է պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

Թոքաբանության ազգային կենտրոնում ԱՆ փոխնախարարների հետ քննարկվել է պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը

22:20 22.09.2022

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոխնախարար Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Թոքաբանության ազգային կենտրոնում էին, հայտնում է բուժհաստատությունը:

Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելեցին թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։

Նախարարության գործընկերներին ներկայացվեց նաև վերանորոգված ու նոր թվային սարքավորումով վերազինված ռենտգեն բաժանմունքը։
Քննարկվեց պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը, առկա խնդիրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Երևանի  Էրեբունի վարչական շրջանում

15:10 07.05.2025

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչին

15:05 07.05.2025

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 07.05.2025

SHANTNEWS

Սա անհավանական զգացողություն է․  Մխիթարյանի հրապարակումը

14:57 07.05.2025

Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

14:55 07.05.2025

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

14:48 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […] ...

BACK_TO_TOP