13:13 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում տեղի է ունեցել քննարկում սեպտեմբերի 13-ից սկսված Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետևանքների վերաբերյալ, տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից։
Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլյա Պիտերս Յահիայի գլխավորած պատվիրակության՝ Սյունիք կատարած այցի շրջանակներում: Պատվիրակության կազմում էին նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Պաշտպանության հարցերով ստորաբաժանման ղեկավար Անդրեյ Արյուպինը, ՄԱԿ այլ գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան:
Իր խոսքում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլյա Պիտերս Յահիան շնորհակալություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին այս օրերի հսկայածավալ աշխատանքի և փաստարկված տեղեկատվության տրամադրման համար:
Հանդիպման ընթացքում ՄԻՊ աշխատակազմի Միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների փաստերը:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ագրեսիայի հետևանքներին, մարզում առկա հումանիտար խնդիրներին, այդ թվում անդրադառնալով անվտանգային հարցերին, երեխաների կրթության իրավունքի ապահովմանը, առողջության պահպանմանը, ապաստարաններով հագեցվածության և այլ հարցերի: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ընդգծել են նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման կարևորությունը:
Քննարկման ավարտին ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները վստահեցրել են, որ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում նպատակ են հետապնդում հավաքագրելու բնակիչների կարիքները և հասցեագրելու դրանք իրենց ծրագրերի իրականացման շրջանակներում։
16:19 07.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասինՀնդկաստանի սահմանային շրջաններում «Սինդուր» գործողության մեկնարկից հետո պակիստանյան հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Ջամմուի և Քաշմիրի Պունչ շրջանի ոստիկանության ավագ սպան։ Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության […] ...
16:13 07.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեցՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Մայիսի 6-ին` ժամը 11.10-ին, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի կիսակառույց մի տանը հայտնաբերվեց ու ձերբակալվեց սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 24-ամյա երիտասարդը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: ...
16:08 07.05.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունըՄեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...
16:02 07.05.2025
Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...
15:57 07.05.2025
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 68-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում մարիխուանա է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է շուրջ 6 գրամ մարիխուանա։ 68-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
15:52 07.05.2025
Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի ԳալյանՀայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքը և հանրային քննարկման ձևաչափի շուրջ մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում Գալյանը նշեց, որ ներկայում տեքստը գտնվում է մշակման փուլում, իսկ աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության ներքին ռեսուրսների հաշվին։ «Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն […] ...