Կապիտալ շինարարության ծրագրեր սպորտի ոլորտում. կառուցվում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Կապիտալ շինարարության ծրագրեր սպորտի ոլորտում. կառուցվում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցները

18:40 11.10.2022

Նոր կառուցվող մարզադպրոցների, ինչպես նաև արդեն իսկ գործող մարզական կառույցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ այս պահին իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ներկայացնելով իրականացվող աշխատանքները, առանձնացնում է Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ շինարարական աշխատանքներն ընթանում են սպասվածից ավելի արագ տեմպերով.

«Գյումրին մեր սպորտային մայրաքաղաքն է, ու այնտեղ մրցակցային մարզապալատ չունենալը սխալ էր և անտրամաբանական: Արթուր Ալեքսանյանն էլ մեր օրերի ամենատիտղոսակիր, ամենափառապանծ մարզիկն է, այնպես որ շատ տրամաբանական է, որ մարզապալատը պետք է կրեր հենց նրա անունը»:

Ի սկզբանե, նախատեսվում էր 4 մլրդ 700 մլն արժողությամբ մարզահամալիր կառուցել, բայց աստիճանաբար գումարն ավելացավ և այսօր արդեն մարզահամալիրի կառուցման համար 5,8 մլրդ դրամ է նախատեսվում: Այն լինելու է մի քանի մարզաձևերի կրթօջախ, բացի դրանից՝ նաև հնարավորություն է տալու տարբեր մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացնելու: 2021 թվականին Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցմանը հատկացվել է շուրջ 680 մլն դրամ, 2022 թվականի հատկացումը ավելի քան 1 մլրդ դրամ է կազմում:

«Առհասարակ, ծրագրում էինք մարզահամալիրը շահագործման հանձնել 2025 թվականին, բայց քանի որ, աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով, կարծում եմ՝ արդեն 2024 թվականին կավարտենք: Արդյունքում կունենանք բարձրակարգ մարզապալատ, որտեղ ոչ միայն կմարզվեն մեր սաները, այլև հնարավորություն կստանանք Հայաստանում անցկացնելու տարբեր մարզաձևերի միջազգային բարձրակարգ մրցումներ»,- նշում է Կարեն Գիլոյանը:

Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում հնարավոր կլինի մի քանի մարզաձևերով կազմակերպել մարզումներ` ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, լող, հրաձգություն, բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ:

Իրականացվող մյուս խոշոր ծրագիրը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցումն է, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի ավարտին:

Շենքային պայմանների բարելավման ու նորոգման աշխատանքներ են ընթանում նաև Գյումրու թիվ 2 համալիր մարզադպրոցում:

Արտաշատի մարզադաշտում շարունակվում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները: Միաժամանակ մշակվում է ՀՀ կառավարության որոշում` արագ հավաքվող թեթև կոնստրուկցիաներով մարզական դաշտեր շինարարարություն իրականացնելու նորմատիվներ սահմանելու մասին:

«Այս տարվա ավարտին կփորձենք մեկ մարզական մանեժ ավարտին հասցնել, չհասցնելու դեպքում այն շահագործման կհանձնենք գարնանը: Եթե մանեժն ունենա մեր ցանկալի որակը, մյուս մարզերում ևս կտեղադրվեն դրանցից մեկական: Դրանով կլուծվեն թե՛ մեծ, թե՛ մասսայական սպորտի խնդիրները,- ասում է Կարեն Գիլոյանը և հավելում,- ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս շատ մարզադահլիճներ ունենանք, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան սպորտով զբաղվել»:

Նշենք, որ նախատեսվում է կառուցել նաև Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցներ. տարածք է տրամադրվել Ռոման Ամոյանին՝ մարզադպրոց հիմնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետաջակցության ծրագիր՝ մեղվաբույծների համար

23:59 27.05.2025

Պետաջակցության ծրագիր՝ մեղվաբույծների համար

Պետությունը պատրաստ է մինչև 40 հազար դրամ տալ յուրաքանչյուր նոր գնված մեղվափեթակի ու առողջ, ժրաջան մեղվաընտանիքի համար: Աջակցության այս ծրագրով մեղվաբույծները կարող են ավելի շատ ու բարձրարժեք մեղր ստանալ, մեծացնել արտահանման ծավալները: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Պարեկների կողմից ձերբակալված երիտասարդի ավտոմեքենայում ատրճանակ կար

23:57 27.05.2025

Պարեկների կողմից ձերբակալված երիտասարդի ավտոմեքենայում ատրճանակ կար

Երևանի պարեկները մայիսի 24-ին՝ ժամը 23.10-ին, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արին-Բերդի փողոցում ձերբակալել և «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է պայուսակ, որի մեջ եղել է ատրճանակի նմանվող առարկա։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

23:55 27.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 30-ին ծառայություններ կմատուցվեն Արմավիրի և Արարատի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 10:30-12:30-ը, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում՝ Փշատավանի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 13:30-15:30-ը, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում՝ Ջանֆիդայի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 10:30-16:00-ը, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի հարևանությամբ։ Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերի

23:53 27.05.2025

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերի

Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով […] ...

«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացվել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում

23:51 27.05.2025

«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացվել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացրել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումը միավորել էր պետական, միջազգային ու տեղական գործընկերների՝ քննարկելու վերականգնվող բնության և դիմակայուն համայնքների կառուցման առաջատար փորձը, հատկապես՝ Հայաստանի նախապատրաստությունները 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաշխարհային […] ...

Դավթաշենի առաջին թաղամասում հիմնեցինք նոր այգի․ Տիգրան Ավինյան

23:49 27.05.2025

Դավթաշենի առաջին թաղամասում հիմնեցինք նոր այգի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Դավթաշենի առաջին թաղամասում՝ շուրջ 1 հեկտար տարածքի վրա, երևանցիների և հարակից դպրոցի աշակերտների հետ միասին հիմնել է նոր այգի։ «Այն կդառնա նոր, կանաչ ու հաճելի միջավայր բոլորի համար։ Տնկել ենք 87 արժեքավոր ծառ, տարածքն ապահովված է ոռոգման համակարգով»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP