16:29 06.10.2017
«Հայաստանի Առողջապահության նախարարության ղեկավար կազմի երեխաները եւ թոռներն առաջին կպատվաստվեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ». լրագրոգներին ասել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, հավելելով, որ դա կօգնի ապացուցել Գարդասիլ քառավալենտ պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը:
Նախարարի խոսքերով՝ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում օգտագործվում է արդեն 10 տարի, սակայն մինչեւ հիմա այն վճարովի էր. 2-3 պատվաստման կուրսը մոտ 300 դոլար արժեր, այդ պատճառով այն ստանալ ցանկացողների թիվն այնքան էլ մեծ չէր: Այդուհանդերձ, այս տարիների ընթացքում պատվաստվել է մոտ 1500-2000 ցանկացող, եւ նրանցից ոչ մեկի մոտ պատվաստումից հետո ծանր կողմնակի էֆեկտներ չեն նկատվել:
Լրագրողները նախարարին հիշեցրել են պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին, որոնք գրանցվել են ԱՄՆ-ում: Ըստ Լևոն Ալթունյանի՝ այնտեղ Food and Drug Administration-ն է գրանցել բոլոր կողմնակի ռեակցիաները եւ խնդիրները, որոնք հիվանդների մոտ երեւան են եկել պատվաստումից հետո, եւ միայն հետո են պարզել՝ արդյոք այս խնդիրները կապված էին պատվաստման հետ: Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ում չի գրանցվել պատվաստման հետեւանքով մահվան կամ անպտղության դեպք: Եղել են պատվաստանյութի ներարկումից հետո երկարատեւ ցավեր ունենալու դեպքեր, որոնք, ինչպես հետո է պարզվել, ռեւմատոիդային արթրիտի հետեւանք էին, որի կապը պատվաստանյութի հետ անհնար էր ապացուցել:
«Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ վարունգ ուտող բոլորը արդյունքում մահանում են»,- ասել է նախարարը:
Ալթունյանը նաև հավելել է, որ այս պատվաստանյութն առաջ մղելու համար երկիրը 170 000 դոլարի դրամաշնորհ է ստացել, որը պետք է ծախսվի բացատրական աշխատանքների, թրենինգների եւ այլնի համար:
Հիշեցնենք, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում կներդրվի ընթացիկ տարվա դեկտեմբերից: Արդեն առաջիկա 2 շաբաթներին նախատեսվում է սկսել բուժաշխատողների թրենինգները:
15:10 07.05.2025
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...
15:05 07.05.2025
Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչինԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...
14:57 07.05.2025
Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումըՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...
14:55 07.05.2025
Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրելՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...
14:48 07.05.2025
Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […] ...