Իրանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+16.09 oC

Իրանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

19:45 10.02.2023

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, այդ թվում՝ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և պատժամիջոցների շուրջ բանակցությունների վերջին զարգացումները։

 

Նա ընդգծել է Սիրիայի և Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանների բնակչությանը միջազգային օգնությունն ավելացնելու անհրաժեշտությունը։ Աբդոլլահիանն ասել է՝ ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով համակարգողի տեղակալը հատուկ ուշադրություն կդարձնի այս հարցին։

Խոսելով իրանական մարդասիրական օգնության մասին՝ Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ օգնության խմբեր ուղարկել սիրիական Իդլիբ։

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական ուսումնասիրության անհրաժեշտությանը, արտգործնախարարը պարզաբանել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ճշտել են համագործակցության շրջանակը։ Կողմերի օրակարգում ներառված է նաևՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի Թեհրան այցի ծրագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

21:30 27.05.2025

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

21:21 27.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...

BACK_TO_TOP