Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում. Արայիկ Հարությունյան

09:58 13.02.2023

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մասնավորապես ասել է.

«Այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120,000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ։
Հունվարի 20-ից, շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի լուրջ սղությունը հաղթահարելու համար, Արցախի կառավարությունը ստիպված է եղել սահմանափակել սննդի հասանելիությունը կտրոնների միջոցով՝ յուրաքանչյուր անձի համար ամսական մեկ կիլոգրամ բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ, որոնց շրջանակը կավելացվի առաջիկայում:
Խիստ ձմռան պայմաններում խափանելով նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում: Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով հանրապետության բոլոր մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դպրոցները փակվել են՝ երկրի շուրջ 20,000 երեխաներին և պատանիներին զրկելով նորմալ կրթությունից։ Կասեցվել են նաև տնտեսական բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքները՝ հազարավոր քաղաքացիների դարձնելով գործազուրկ: Դադարել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված մոտ 3,700 բնակարանների կառուցման և այլ շինարարական աշխատանքները: Դադարել են նաև պլանային վիրահատությունները՝ այդպիսով լրացուցիչ վտանգի տակ դնելով շուրջ 600 քաղաքացու առողջությունն ու կյանքը:
Մենք երախտապարտ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահ առաքելությանն իրենց ջանքերի համար՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում հայտնված մոտ 90 ծանր հիվանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան, վերամիավորելու տասնյակ բաժանված ընտանիքների և Արցախ տեղափոխելու նվազագույն սննդամթերք, որը թույլ է տալիս մեզ կանխել սովամահության դեպքերը։ Իրավիճակն , այնուամենայնիվ, մնում է անտանելի՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական պարագաների մեծ սղության, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանման, հազարավոր ընտանիքների բաժանման, տնտեսության փլուզման և այլ ճգնաժամային պայմաններում։
Մենք ողջունում ենք բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում:
Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը:
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի բակերն ու այգիները կլցվեն հեքիաթային մթնոլորտով

23:39 27.05.2025

Հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի բակերն ու այգիները կլցվեն հեքիաթային մթնոլորտով

Հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի բակերն ու այգիները կլցվեն հեքիաթային մթնոլորտով։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի մեր 12 վարչական շրջանները՝ մանկական ուրախությամբ ու պատկերավոր պատմություններով։ Սպասվում են ինտերակտիվ թատերական ներկայացումներ տիկնիկագործության վարպետության դասեր հեքիաթների կենդանի ընթերցանություն: Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք ձեզ՝ խաղալու, […] ...

Շիրակի մարզում 31-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին․ կան վիրավորներ

23:34 27.05.2025

Շիրակի մարզում 31-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին․ կան վիրավորներ

Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին՝ Թորոս գյուղի վարչական տարածքում, 31-ամյա Դավիթ Հովսեփյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...

Կառլո Անչելոտին ժամանել է Բրազիլիա

23:27 27.05.2025

Կառլո Անչելոտին ժամանել է Բրազիլիա

Կառլո Անչելոտին ժամանել է Բրազիլիա, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Իտալացի մասնագետին դիմավորել է կոնֆեդերացիայի նախագահ Սամիր Շուադը։ Անչելոտին հունիսից կստանձնի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև աշխարհի 2026թ. առաջնությունը ներառյալ։ 65-ամյա մարզիչը 2021թ. հուլիսից գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։ ...

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին

23:22 27.05.2025

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 26-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Յուլիուս Պրանեվիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը կարևորել է լիտվական կողմի հետ համագործակցությունը և միջազգային փորձի ներդրումը՝ որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների վերակազմավորման […] ...

Արմավիրի մարզում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 4 վիրավոր

23:17 27.05.2025

Արմավիրի մարզում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 4 վիրավոր

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ծաղկալանջ-Գեղակերտ ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

23:08 27.05.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց […] ...

BACK_TO_TOP