10:46 13.02.2023
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը:
«Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար»,- նշված է գրառման մեջ:
Արցախի ներկայացուցիչներն ու ԵԽ պատգամավորը քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև՝ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ։
23:59 27.05.2025
Պետաջակցության ծրագիր՝ մեղվաբույծների համարՊետությունը պատրաստ է մինչև 40 հազար դրամ տալ յուրաքանչյուր նոր գնված մեղվափեթակի ու առողջ, ժրաջան մեղվաընտանիքի համար: Աջակցության այս ծրագրով մեղվաբույծները կարող են ավելի շատ ու բարձրարժեք մեղր ստանալ, մեծացնել արտահանման ծավալները: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:55 27.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 30-ին ծառայություններ կմատուցվեն Արմավիրի և Արարատի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 10:30-12:30-ը, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում՝ Փշատավանի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 13:30-15:30-ը, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում՝ Ջանֆիդայի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 10:30-16:00-ը, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի հարևանությամբ։ Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
23:53 27.05.2025
Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերիՄայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով […] ...
23:51 27.05.2025
«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացվել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացրել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումը միավորել էր պետական, միջազգային ու տեղական գործընկերների՝ քննարկելու վերականգնվող բնության և դիմակայուն համայնքների կառուցման առաջատար փորձը, հատկապես՝ Հայաստանի նախապատրաստությունները 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաշխարհային […] ...
23:49 27.05.2025
Դավթաշենի առաջին թաղամասում հիմնեցինք նոր այգի․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Դավթաշենի առաջին թաղամասում՝ շուրջ 1 հեկտար տարածքի վրա, երևանցիների և հարակից դպրոցի աշակերտների հետ միասին հիմնել է նոր այգի։ «Այն կդառնա նոր, կանաչ ու հաճելի միջավայր բոլորի համար։ Տնկել ենք 87 արժեքավոր ծառ, տարածքն ապահովված է ոռոգման համակարգով»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:47 27.05.2025
ՄԻԱՎ-ը վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժում ստանալու դեպքում վերահսկելի է. մասնագետՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրանքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման, վարակված արյան փոխներարկման միջոցով: Այս մասին հայտնել է համաճարակաբան Վարդան Արզաքանյանը: Ինչպե՞ս նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը Պաշտպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պահպանակների օգտագործումն է։ Այն նվազեցնում է ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների փոխանցման ռիսկը։ Եթե վարում եք ակտիվ […] ...