09:12 14.02.2023
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) տեղական և ազգային ղեկավարությունը և հայկական կազմակերպությունների մի խումբ ղեկավարներ հանդիպել են Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսսի, ոստիկանապետ Մարկ Սթեյնբրուկի և քաղաքի մենեջեր Նենսի Հանթ-Քոֆիի հետ, ովքեր փետրվարին եկել էին Գլենդել՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ի պատասխան Հայ Երիտասարդական Դաշնակցության կազմակերպած բողոքի ցույցի երթուղում հանդիպած հակահայկական թռուցիկները, տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը:
Դրանք տեղադրված են եղել Դաշնային շենքից մինչև Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսություն և պարունակել են սպառնաիքներ, իբր մի խումբ երկրներ, ներառյալ Ադրբեջանը և Թուրքիան, «կջնջեն Հայաստանը քարտեզից»։
Թռուցիկները հայտնաբերելուց հետո ANCA-ի տեղական մասնաճյուղերի ղեկավարությունն անմիջապես ահազանգել է տարածքի ընտրված պաշտոնյաներին և իրավապահ մարմիններին միջադեպի մասին: Ի պատասխան միջադեպի՝ Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսեն դատապարտել է հակահայկական ատելության հրահրումը, հայտարարելով, որ «ատելությունը տեղ չունի Բևերլի Հիլզում և ոչ մի տեղ։ Ես միշտ ոտքի եմ կանգնելու, միշտ բարձրաձայնելու եմ»: Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը նույնպես մեկնաբանություն է տարածել՝ նշելով.
«Լոս Անջելեսում կամ որևէ այլ տեղ հակահայկական ատելության տեղ չկա»։
«Ամերիկահայերը վրդովված են մեր համայնքի դեմ ուղղված ատելության այս վերջին գործողությունից», – նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ազգային վարչության անդամ Զանկու Արմենյանը: «Բևերլի Հիլզի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպումը կարևոր առաջին քայլ է հայ համայնքի դեմ ատելությանն ու հալածանքին դիմակայելու համար երկխոսություն սկսելու համար: Ոչ մի համայնք չպետք է հանդուրժի նման վերաբերմունքը»։
Մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Հարավային Կալիֆորնիայի հակազրպարտության լիգան (ADL), Լոս Անջելեսի Ամերիկայի հրեական կոմիտեն (AJC) և Jewish World Watch (JWW), արագորեն դատապարտել են ատելություն պարունակող թռուցիկները:
Սկզբում Բևերլի Հիլզի ոստիկանական բաժանմունքը հայտարարել է, որ հետաքննում է քաղաքում փակցված հակահայկական թռուցիկները, սակայն նախկին նմանատիպ դեպքերի հիման վրա եզրակացրել է, որ դրանք պաշտպանված են խոսքի ազատությունից: Այնուամենայնիվ, հանդիպման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ Սթիվ Դադայանը և Արմեն Հովհաննիսյանը մանրամասն տեղեկություններ են փոխանցել Կալիֆորնիայում տեղի ունեցած հակահայկական միջադեպերի մասին, որոնք վերջին տարիներին հանգեցրել են համայնքի դեմ հարձակումների և բռնությունների: Նրանք ընդգծել են, թե ինչպես 2020 թվականին Սան Ֆրանցիսկոյի ամերիկահայ համայնքը ենթարկվեց մի շարք ատելության բորբոքված հարձակումների համայնքային գույքի վրա: Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական (KZV) հայկական դպրոցի գույքի վրա ատելությամբ լցված վանդալիզմի հետ կապված երեք առանձին միջադեպեր, դպրոցական գույքի վրա կրակոցներ, և Սուրբ Գրիգոր Առաքելական եկեղեցու հրկիզում տեղի ունեցած անողոք հրահրման հետևանքով:
Հակահայկական թռուցիկները գալիս են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ֆոնին, որը տարածաշրջանի 120,000 հայերին զրկել է սննդի, վառելիքի, ջերմության, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և այլ կենսական պաշարների հասանելիությունից երկու ամիս սառնամանիքի պայմաններում, ինչը ոչ պակաս ցեղասպանության փորձ է սովի միջոցով և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության համար անբնակելի պայմաններ ստեղծելով:
«Որպես ՀԵՀ-ի ելույթների ժամանակ արցախահայության դեմ Ադրբեջանի ցեղասպանական արշավի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը, երբ ես տեսա հակահայկական ատելության թերթիկները, որոնք նորից կոչ էին անում ցեղասպանություն իրականացնել իմ ժողովրդի դեմ, դա ուժեղ հարվածեց ինձ, բայց ուժեղացրեց իմ վճռականությունը՝ դեմ կանգնելու սրան, հատկապես այս երկրում»,- նկատել է ANCA-ի հոլիվուդյան նախագահ Լարա Երեցյանը Բևերլի Հիլզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Երեցյանը կարևորել է Բևերլի Հիլզ քաղաքի ղեկավարության կողմից այս խնդրի խորությունն ու մեծությունը հասկանալը։ Բևերլի Հիլզի քաղաքապետ Բոսը կարեկցեց և կիսվեց Հոլոքոստից իր ընտանիքի պատմությամբ և վստահեցրել ներկաներին, թե որքան լրջորեն է վերաբերվում իր քաղաքում ատելության հանցագործությունների խնդրին:
«Ատելության խոսքը կարող է հանգեցնել բռնության, ուստի մենք պետք է պայքարենք դրա դեմ ամեն հնարավորության դեպքում»,- ասել է Բոսեն։
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հակահայկական ատելություն է նախաձեռնել հասարակության բոլոր մակարդակներում և այժմ իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականություն արցախահայության դեմ այս դաժան շրջափակման միջոցով: Հանդիպման ընթացքում ANCA-ի ներկայացուցիչները նաև տեղյակ են պահել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների կողմից հակահայկական ատելության շարունակական հրահրման մասին՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արտերկրում։
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...
21:30 27.05.2025
Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացըԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...