19:40 21.02.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանին և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետ ժ/պ Գևորգ Գրիգորյանը։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։
Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյանը կարևորել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, համայնքապետարանի հետ մշտական համագործակցությունը, դրանց շրջանակներում անօթևանության խնդրի ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Համայնքի ղեկավարը, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանին ուղղված շնորհակալության իր խոսքում նշել է․
«Անգամ մեկ տնակ ապամոնտաժելը և բնակչին բնակարանով ապահովվելը անչափ կարևոր է մեզ համար։ Իմ և բոլոր գյումրեցիների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր այն բարերարներին, ովքեր աջակից են եղել այս նախաձեռնությանը»։
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանն իր խոսքում անդրադարձել է հիմնադրամի կողմից 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին, ընդգծել, որ այն իր շարունակությունը կունենա նաև 2023 թվականին, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել նոր ծրագրերին առնչվող բոլոր հարցերը քննարկել տեղում։
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում 2022թ․-ին 8 բնակարան է գնվել ու հատկացվել տնակներում բնակվող ընտանիքների։ Հիմնադրամի կողմից ներդրվող գումարի 50 տոկոսը ընտանիքների համար անհատույց նվիրատվություն է, իսկ մյուս 50 տոկոսը ընտանիքները վերադարձնելու են հիմնադրամին՝ անտոկոս փոխառության կարգով, բնակարանամուտից հետո, 10 տարվա ընթացքում, որից հետո բնակարանն արդեն կտրվի որպես սեփականություն:
Հանդիպման ավարտին հյուրերը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են շահառուների բնակարաններ, ծանոթացել ներկայիս սոցիալական ու բնակարանային պայմաններին, շնորհավորել ու բարեկեցություն մաղթել բնակարանամուտի առիթով ։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՍկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...
21:56 11.06.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...
21:46 11.06.2025
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...
21:42 11.06.2025
Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներՀունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...
21:39 11.06.2025
Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացըԵրևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...