12:07 04.05.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 2-ը` նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 15, անձնական ունեցվածքի գողության` 10, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ֆիզիկական ներգործության և բնակարանային գողության` 4-ական, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...
21:30 27.05.2025
Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացըԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...
21:21 27.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստըՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:13 27.05.2025
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլումԴանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...