Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.72 oC

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ

16:39 04.06.2023

 

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ըստ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Հաքան Ֆիդանին՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։

Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդվել։

Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին հրավիրել է այցելել Ադրբեջան։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համար

20:35 12.05.2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցում, այդ թվում՝ նրա նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում։ «Մենք աշխատում ենք նրա (Թուրքիայի նախագահի) հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Ի դեպ, մենք պետք է որոշում կայացնենք պատժամիջոցների վերաբերյալ, որոնք կարող ենք հեշտությամբ մեղմացնել։ Մենք կարող ենք դրանք վերացնել, […] ...

Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International գոտին

20:25 12.05.2025

Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International գոտին

Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25-3) հաղթել է արգենտինացի Քրիստիան Այալային (13-3-1) և նվաճել կիսամիջին քաշային կարգի WBO International չեմպիոնական գոտին: Մենամարտը տևել է 10 ռաունդ, մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին։ Ռոստոկում մենամարտել է ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Աղասի Մարգարյանը (9-1), որը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իտալացի Կլաուդիո […] ...

Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ Պեսկով

20:17 12.05.2025

Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ Պեսկով

Հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ է բանակցություններ վարել, ուղղակի բանակցություններ, որպեսզի գտնվի հրադադարի ճանապարհ», – կիրակի օրը բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է Պեսկովը։ Մայիսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Մեծ […] ...

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

20:09 12.05.2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասվում է հայտարարության մեջ։ ...

SHANTNEWS

20:00 12.05.2025

SHANTNEWS

UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը

19:54 12.05.2025

UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը

Ավստրալացի մարտիկ Ջեք Դելա Մադալենան նվաճել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին: Գլխավոր մենամարտում նա մրցել է այս քաշային կարգի արդեն նախկին չեմպիոն Բելալ Մուհամադի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: Մադալենան 18 հաղթանակ և 2 պարտություն ունի օկտագոնում, Մուհամադը` 24 հաղթանակ և 4 պարտություն: ...

BACK_TO_TOP