18:27 07.08.2023
Մադրիդի «Ռեալը» սպասում է Կիլիան Մբապեի՝ ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարությանը։ Դրանից հետո իսպանական ակումբը փարիզցիներին պաշտոնական առաջարկ կանի 24-ամյա ֆրանսիացի հարձակվողի տեղափոխության վերաբերյալ, հաղորդում է L’Équipe-ը։
«Ռեալը» պատրաստ է գործարքի համար առաջարկել 180 միլիոն եվրո, անհրաժեշտության դեպքում ավելացնել ևս 20 միլիոն։
Marca-ի համաձայն՝ Մբապեն նոր մրցաշրջանին պատրաստվում է փարիզյան ակումբից առանձին և չի հայտավորվի առաջիկա պաշտոնական խաղին։ Եթե նա չհեռանա այս ամառ, ապա նոր մրցաշրջանը կանցկացնի ՊՍԺ-ի փոխարինողների թվում։
Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի ավագը հայտարարել էր, որ չի երկարաձգելու ՊՍԺ-ի հետ հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն11:04 12.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ ...
10:45 12.06.2025
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հայտարարել Վաշինգտոնի ցանկության մասին՝ կառուցողական համագործակցություն հաստատել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ «Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – ասվում է Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մենք օգտվում ենք այս հնարավորությունից՝ […] ...
10:33 12.06.2025
Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...
10:19 12.06.2025
Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրՃամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...
10:18 12.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...
10:00 12.06.2025
Հրդեհ Օձուն գյուղումՀունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...