10:59 08.08.2023
«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Ժերարդո Մարտինոն խոսել է Լիոնել Մեսսիի կարևորության մասին։ Հիշեցնենք, որ նախօրեին արգենտինացին դուբլի հեղինակ էր դարձել Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի «Դալլասի» հետ խաղում, և արդյունքում «Ինտեր Մայամին» դուրս էր եկել մրցաշարի հաջորդ փուլ։
«Ինտեր Մայամին» արդեն կախված է Մեսսիից։ Բարեբախտաբար, մենք ունենք նրան, և նա շատ ուժեղ էր վերջին խաղում»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Ամերիկյան լիգայի MLS-ի պաշտոնական կայքը։
Լիգաների գավաթում հանդես են գալիս թիմեր ԱՄՆ-ից և Մեքսիկայից։ Խմբային փուլում «Ինտեր Մայամին» տարել է երկու հաղթանակ։ 1-ին տուրում թիմը 2:1 հաշվով հաղթել է մեքսիկական «Կրուս Ազուլին», իսկ 2-րդ տուրում՝ 4:0 հաշվով «Ատլանտա Յունայթեդին»: Հարավային 3-րդ խմբում առաջին տեղն է զբաղեցրել «Ինտեր Մայամին», իսկ 1/16 եզրափակչում Լիոնել Մեսսիի թիմը 3-1 հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին»:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն10:33 12.06.2025
Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...
10:19 12.06.2025
Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրՃամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...
10:18 12.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...
10:00 12.06.2025
Հրդեհ Օձուն գյուղումՀունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՍկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...