22:40 17.08.2023
Ծագած խնդիրների լուծման ուղիները որոշելու համար անչափ կարևոր է բուն խնդրի ճշգրիտ որոշումը: Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականություններըն չկատարելու հետևանքն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Հետևաբար ոչ թե պետք է ընդամենը բարձրաձայնել հումանիտար խնդիրներ և փորձել փնտրել դրանց լուծման ուղիները, այլ պետք է հասնել եռակողմ հայտարարության կատարմանը: Արցախցին չպետք է մտածի դեղը կամ մանկական կաթնախառնուրդը կամ սնունդը ԿԽՄԿ միջոցով ստանալու մասին, արցախցին ինչու՞ պիտի հումանիտար խնդիր ունենա, որ քննարկվեն նաև այն լուծելու ինչ որ նոր ճանապարհներ:
Ակնհայտ է, որ Արցախի բնակչությունը հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել արհեստականորեն, Ադրբեջանի դիտավորյալ ու կանխամտածված քայլերի հետևանքով, որպեսզի այդ վիճակից դուրս գալու համար առաջարկության դեմքով պարտադրվեն նաև հումանիտար ճանապարհներ` այդ ամենը ներկայացնելով որպես մարդասիրության վեհ դրսևորում:
Հետևաբար միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման հարցում, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի 22.02.2023թ. և 06.07.2023թ. որոշումների կատարման, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար:
Այն կատարվելու դեպքում արցախցին ինքնուրույն լուծելու է իր բոլոր հումանիտար խնդիրները և չի լինելու ոչ ԿԽՄԿ աջակցության և ոչ էլ «փրկության» նոր ճանապարհների կարիքը: Իսկ քանի դեռ դա չկա, ստիպված հիմնական խոսույթը հումանիտար վիճակի շուրջ է, զարմանալիորեն դրա մասին են խոսում նույնիսկ եռակողմ հայտարարության կողմերը:
Ի դեպ` փրկության ճանապարհներին ադրբեջանցիների ներկայությունը կամ դրանց մոտ լինելը մեզ համար հումանիտար ճգնաժամ, «անցակետում» հիվանդի արհամարհական հետազոտություն, բերքահավաք անող տեխնիկայի ռազմական թիրախավորում, ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից Վագիֆ Խաչատրյանի առևանգում, մոլորյալ Ռաշիդ Բեգլարյանի գերեվարում և «խաղաղության» հասնելու Ադրբեջանի իշխանությունների կամքը ցայտում ձևով վերահաստատող այլ հետևանքներ է արժենում»,-գրել է նա:
15:16 07.05.2025
Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...
15:10 07.05.2025
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...
15:05 07.05.2025
Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչինԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...
14:57 07.05.2025
Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումըՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...
14:55 07.05.2025
Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրելՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...