12:37 30.08.2023
Օգոստոսի 29-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացվել է հաղորդում. բուժօգնության դիմած 49-ամյա մի տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Արգիշտիի փողոցում հինգ օր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 29-ին, ժամը 18.10-ին, Չարենցի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 1947 թ. ծնված մի կին և 1976 թ. ծնված մի տղամարդ:
Կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 28-ին, ժամը 15-ին, Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Օպելն» ու «Լեքսուսը»: «Օպելի» վարորդն ու մեկ ուղևորը, իսկ«Լեքսուսի» կին վարորդն ու դուստրերը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 29-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Բեկնազարյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ:
Կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 29-ին, ժամը 1.40-ին, Թամանցիների փողոցում միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ: Վերջինիս 58-ամյա վարորդը դիմել է բուժօգնության:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օգոստոսի 28-ին, ժամը 9-ին, վարելով «Նիսանը», 31-ամյա վարորդը Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 29-ին, ժամը 9.10-ին, Գյուլբենկյան-Համբարձումյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել 31 և 57 տարեկան կանայք:
Կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 28-ին, ժամը 18.10-ին, վարելով «Նիսանը», 37-ամյա վարորդը Վանթյան փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 28-ին, ժամը 18.05-ին, 56-ամյա մի տղամարդ մոպեդով կողաշրջվել է Իսկակովի պողոտայում, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է հիվադանոց:
Կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 29-ին ժամը 10.10-ին, Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 24-ամյա մի կին:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 63-րդ կմ-ին, Արմաշ գյուղի հատվածում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: Առաջինի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Օգոստոսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատ գյուղի տարածքում միմյանց են բախվել «ԲՄՎ-X5» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: Առաջին մեքենայի երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Օգոստոսի 29-ին, ժամը 18-ին, 63-ամյա տղամարդը, վարելով «Նիսանը», Գեղանիստ գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Լեքսուսին»: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
Օգոստոսի 29-ին, ժամը 20.10-ի սահմաններում, վարելով «Մերսեդեսը», 39-ամյա տղամարդը Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 73-ամյա մի թոշակառուի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
20:25 09.08.2025
Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է ԶելենսկունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի […] ...
20:13 09.08.2025
Բանակցությունները հաջող են ընթանում, սակայն Սպերցյանն Անգլիա տեղափոխվելու վերաբերյալ դեռ հստակ որոշում չունի«Սաութհեմփթոնը» բանակցում է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։ Անգլիական ակումբն ու հայ ֆուտբոլիստն այժմ քննարկում են անձնական պայմանագրի կետերը։ 25-ամյա ֆուտբոլիստին «Սաութհեմփթոնում» ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը։ Բելգիացի մասնագետը դեռ 2024թ. ամռանը, երբ մարզում էր ֆրանսիական «Լանսը», ցանկանում է ձեռք բերել Սպերցյանին։ Բանակցությունները հաջող են […] ...
19:53 09.08.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ […] ...
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...