13:00 30.08.2023
Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Աբրահամյանի վարած BMW X5 մակնիշի և Մհեր Խաչատրյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Աբրահամյանի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 50-ամյա Ալիսա Ա․-ն և նաև ՌԴ քաղաքացի, 15-ամյա Գոռ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։Վթարի մասին ՀՀ ՆԳՆ ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
21:00 09.08.2025
Յամալն ու Լևանդովսկին տուգանվել ենՌոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը տուգանվել են 5000 եվրոյով «դոպինգային վերահսկողության պաշտոնական ներկայացուցչի հրահանգները չկատարելու և դոպինգային վերահսկողության գոտի ժամանակին չներկայանալու համար»։ ՈՒԵՖԱ-ն նաև 5250 եվրոյով տուգանել է «Բարսելոնա» ակումբին երկրպագուների կողմից խաղադաշտ առարկաներ նետելու և 2500 եվրոյով՝ դյուրավառ նյութեր օգտագործելու համար: ...
20:50 09.08.2025
Հայաստանն արժանի է խաղաղության․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է խաղաղության գործընթացին։ «Հայաստանը արժանի է խաղաղության։ Մեր քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Մեր սերունդներին մենք պիտի ժառանգենք ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն, զարգացում, բարեկեցություն։ Եվ մենք անելու ենք դա։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե խաղաղությունը, կեցցե կյանքը»,-գրել է Ավինյանը։ ...
20:41 09.08.2025
Զելենսկի. Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները, մենք պետք է միասին գործենք ռուսական ծրագրի դեմՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների հետ խաղաղության ջանքերի համակարգումը։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը։ «Կարևոր է, որ Ամերիկան ունենա պատերազմը դադարեցնելու վճռականություն և կարողություն, և մենք ողջունում ենք այն փաստը, որ նախագահ Թրամփը ձգտում է դադարեցնել սպանությունները։ Եվ […] ...
20:25 09.08.2025
Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է ԶելենսկունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի […] ...
20:13 09.08.2025
Բանակցությունները հաջող են ընթանում, սակայն Սպերցյանն Անգլիա տեղափոխվելու վերաբերյալ դեռ հստակ որոշում չունի«Սաութհեմփթոնը» բանակցում է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։ Անգլիական ակումբն ու հայ ֆուտբոլիստն այժմ քննարկում են անձնական պայմանագրի կետերը։ 25-ամյա ֆուտբոլիստին «Սաութհեմփթոնում» ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը։ Բելգիացի մասնագետը դեռ 2024թ. ամռանը, երբ մարզում էր ֆրանսիական «Լանսը», ցանկանում է ձեռք բերել Սպերցյանին։ Բանակցությունները հաջող են […] ...