20:32 30.08.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թիվ 1 հանրային լողափից «Ալկոհոլային ինտոկսիկացիա և կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն է:
Ըստ բժիշկների նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան Սևանի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:Մինչ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները մի քանի օր շարունակ պարզում էին դեպքի հանգամանքները, օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին տեղեկացնում են, որ Դավիթ Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Արդեն օգոստոսի 22-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական բաժնում ստացվում է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտական կենտրոնի, դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությունը, համաձայն որի Դավիթ Ս.-ի դիակի դատաբժշկական փորձանքննության իրականացման ընթացքում վերջինիս դիակի գլխի, ճակատի և շրթունքի մասերում եղել են վնասվածքներ և նրա մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա և ինշեմիկ ինսուլտի ախտանիշներ:
Նույն օրը Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. Օր.-ի 166 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ԹԴՏ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, թե ինչ հանգամանքներում է Դավիթ Ս.-ն հայտնվել հիվանդանոցում:
Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Երևանի բնակիչ 20-ամյա Մարատ Հ.-ն իր ընկերներ Դավիթ Ս.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Դ.-ի, ՌԴ քաղաքացի 26-ամյա Գլեբ Ս.-ի և 20-ամյա Գեորգի Շ.-ի (ում բնակության վայրը ճշտվում է), օգոստոսի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում գտնվել են Սևան քաղաքի հարևանությամբ գտնող «Ափ Սայդ» լողափից մոտ 500-800մ հեռավորության վրա, որտեղ Դավիթ Ս.-ի և Գլեբ Ս.-ի միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ Դավիթ Ս.-ն և Գլեբ Ս.-ն վայր են ընկել գետնին, ինչի հետևանքով Դավիթ Ս.-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ Գլեբ.Ս.-ն բռունցքով հարվածել է Դավիթ Ս.-ի ծնոտին և վերջինս, կորցնելով գիտակցությունը, վայր է ընկել:
Այնուհետև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների և ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ու օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտից ձերբակալում են մյուս մասնակիցներից Մ. Հարությունյանին, իսկ Աբելյան փողոցում՝ մյուս մասնակից Գ. Շահրամանյանին:
Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվում են Սևանի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Շահրամանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Մ. Հարությունյանը բաց է թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Հովհաննես Դ.-ին և Գլեբ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
20:25 09.08.2025
Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է ԶելենսկունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի […] ...
20:13 09.08.2025
Բանակցությունները հաջող են ընթանում, սակայն Սպերցյանն Անգլիա տեղափոխվելու վերաբերյալ դեռ հստակ որոշում չունի«Սաութհեմփթոնը» բանակցում է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։ Անգլիական ակումբն ու հայ ֆուտբոլիստն այժմ քննարկում են անձնական պայմանագրի կետերը։ 25-ամյա ֆուտբոլիստին «Սաութհեմփթոնում» ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը։ Բելգիացի մասնագետը դեռ 2024թ. ամռանը, երբ մարզում էր ֆրանսիական «Լանսը», ցանկանում է ձեռք բերել Սպերցյանին։ Բանակցությունները հաջող են […] ...
19:53 09.08.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ […] ...
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...