Երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ․ Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ․ Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը

18:10 09.09.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը:

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր օրվա առիթով և նշել.

«Իմ ընկերները, գործընկերները թույլ չեն տա ստել, ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչպես է 1970-80-ականներին այսպիսի մտահղացում եղել` ստեղծելու 21-րդ դարի կառույց։

Եվ սա ֆիքսում ենք ոչ միայն մենք, այլև բոլոր այն միջազգային կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ այստեղ մեծ միջոցառումներ ենք անցկացնում։ Գիտեք, որ 40 տարի անց այս շենքում տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ինչո՞ւ եմ ասում 40 տարի անց, որովհետև այս շենքն իրականում 1980-ականների սկզբին կառուցվում էր Եվրոպայի և Աշխարհի ծանրամարտի առաջնությունն անցկացնելու համար, որը, ցավոք, Հայաստանից տեղափոխվել էր Մոսկվա։

Ըստ էության, 40 տարի անց բոլոր հեղինակների, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի երազանքն էլ ի կատար ածվեց և այս շենքն ընդունեց այդ մեծ միջոցառումը, որը փայլուն անցկացվեց, որովհետև մենք ունեինք այսպիսի ենթակառուցվածք։ Այստեղ անցկացրեցինք նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը»:Վարչապետի աշխատակազմի ղեկավարը փաստել է, որ համալիրում բարձր մակարդակով անցկացվում են մարզական, երաժշտական միջոցառումներ, և դա նաև շնորհիվ այս կառույցի և ենթակառուցվածքի։

Նրա խոսքով՝ Մարզահամերգային համալիրը մեր հաղթաթուղթն է բոլոր հայտերում` հյուրընկալու տվյալ միջոցառումը․

«Եվ ես հերթական անգամ բոլորիս շնորհավորում եմ այս առիթով։ Կառավարությունն այս ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ արդեն բավականին շատ աշխատանք է տարել, բայց ունենք նաև այլ աշխատանքներ, որոնք առաջիկա մի քանի տարվա ընթացքում պետք է իրականացնենք, և համալիրը նոր, արդեն արդիականացված տեսքով կներկայանա մեր հյուրերին, հայաստանցիներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել ճարտարապետ Հրաչ Պողոսյանը և Գրիգոր Ազիզյանը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասարկման ծառայության պետ Ցոլակ Միքայելի Սարգսյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Պարգևները հանձնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ, Կարեն Ղազարյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին պարգևատրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված հուշամեդալով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

21:30 27.05.2025

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...

BACK_TO_TOP