09:14 12.09.2023
Արդյո՞ք երեկ մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունը ինչ-որ կերպ կանխելու է ադրբեջանական հնարավոր հարձակումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին, ինչին վերջինս բացասական պատասխան է տվել.
«Ոչ, ամենևին: Մենք պարբերաբար մարզվում ենք մեր գործընկերների հետ համատեղ՝ պատրաստականությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերն է և 2003 թվականից ի վեր կայուն հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի մի մաս: Այնպես որ, ոչ, սա սովորական վարժություն է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ իրադարձությունների հետ»:
Մեթյու Միլլերը պատասխանել է նաև զորավարժություններին Ռուսաստանի արձագանքի վերաբերյալ հարցին.
«Ես կարծում եմ, որ հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևանների տարածք, նա պետք է ձեռնպահ մնա տարածաշրջանի երկրներին անվտանգության միջոցառումների մասին դասախոսություններից»:
08:15 28.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են08:05 28.05.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՄայիսի 27-ին, ժամը 23:03-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Նռենի» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, ինչի […] ...
08:00 28.05.2025
Հայաստանը երրորդ անգամ կմասնակցի Unity EURO Cup-ինՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարել են փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Այդ թիմը հոկտեմբերին մասնակցելու է Unity EURO Cup 2025 միջազգային մրցաշարին, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մրցաշարը տեղի կունենա Նիդերլանդներում: Այս մրցաշարն ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնության մի մասն է, որն ուղղված է […] ...
23:59 27.05.2025
Պետաջակցության ծրագիր՝ մեղվաբույծների համարՊետությունը պատրաստ է մինչև 40 հազար դրամ տալ յուրաքանչյուր նոր գնված մեղվափեթակի ու առողջ, ժրաջան մեղվաընտանիքի համար: Աջակցության այս ծրագրով մեղվաբույծները կարող են ավելի շատ ու բարձրարժեք մեղր ստանալ, մեծացնել արտահանման ծավալները: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 27.05.2025
Պարեկների կողմից ձերբակալված երիտասարդի ավտոմեքենայում ատրճանակ կարԵրևանի պարեկները մայիսի 24-ին՝ ժամը 23.10-ին, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արին-Բերդի փողոցում ձերբակալել և «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է պայուսակ, որի մեջ եղել է ատրճանակի նմանվող առարկա։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները […] ...
23:55 27.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 30-ին ծառայություններ կմատուցվեն Արմավիրի և Արարատի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 10:30-12:30-ը, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում՝ Փշատավանի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 13:30-15:30-ը, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում՝ Ջանֆիդայի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 10:30-16:00-ը, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի հարևանությամբ։ Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
23:53 27.05.2025
Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերիՄայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով […] ...