Երևանի ավագանու ընտրություններին ի՞նչ խախտումներ են արձանագրել տեղական անկախ դիտորդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.72 oC

Երևանի ավագանու ընտրություններին ի՞նչ խախտումներ են արձանագրել տեղական անկախ դիտորդները

16:09 18.09.2023

Երևանի ավագանու ընտրությունները դիտարկել և այսօր կայացած ասուլիսների միջոցով իրենց եզրահանգումն են ներկայացրել «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները:

«Խախտումներ եղել են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց եղել են դրանք դրվագային, մեր գնահատմամբ՝ կարծես չհամակարգված և ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա»,- նշել է «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը:

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանն էլ նշել է, որ իրենց դիտորդները եղել են Երևանի 468 ընտրական տեղամասում առնվազն 1 անգամ, իսկ ավելի քան 200 տեղմասերում՝ 1-ից ավելի:

«148 տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել են տարբեր խախտումներ, դրանց գերակշիռ մասը ընթացակարգային են, սակայն արձանագրվել են նաև քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն, կուտակումներ, քվեարկության գաղտնիության բացահայտման դեպքեր, ընտրողների ուղղորդման, կազմակերպված տեղափոխման, ինչպես նաև դիտորդների կամ ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտման և անգամ վեճերի դեպքեր»,- ասել է Դանիել Իոննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

20:09 12.05.2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասվում է հայտարարության մեջ։ ...

SHANTNEWS

20:00 12.05.2025

SHANTNEWS

UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը

19:54 12.05.2025

UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը

Ավստրալացի մարտիկ Ջեք Դելա Մադալենան նվաճել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին: Գլխավոր մենամարտում նա մրցել է այս քաշային կարգի արդեն նախկին չեմպիոն Բելալ Մուհամադի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: Մադալենան 18 հաղթանակ և 2 պարտություն ունի օկտագոնում, Մուհամադը` 24 հաղթանակ և 4 պարտություն: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

19:46 12.05.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործում են ծխախոտային արտադրանքի նկատմամբ Մաքսային […] ...

Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

19:37 12.05.2025

Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

Վիեննայում մայիսի 14-15-ը կկայանա Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը։ «Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ […] ...

Մխիթար Հայրապետյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

19:26 12.05.2025

Մխիթար Հայրապետյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ […] ...

BACK_TO_TOP