10:01 25.11.2023
Սառը քամիները և ցուրտ սեզոնը սպառնում են մաշկի գեղեցկությանը և առողջությանը, քանի որ վնասում են նրա պաշտպանիչ շերտը, զգուշացրել է մաշկաբան Դարիա Գոնչարիկը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա ասել է, թե էլ ինչը կարող է վնասել մաշկը ձմռանը։
Ցուրտ սեզոնին կարող են ի հայտ գալ չոր մաշկ, զգայունության բարձրացում, ցան, նշել է Գոնչարիկը։ Ուստի տարվա այս եղանակին խնամքի հիմնական կանոնը մաքրող միջոցների և գելերի օգտագործումն է, որոնք նորմալացնում են pH-ը:
«Անգամ առանց սուլֆատների ատամի մածուկ ընտրեք, որպեսզի չչորացնեք ձեր շուրթերը և ցան չառաջացնեք կզակի վրա»,- մեկնաբանել է մասնագետը։
Սոդայով, աղով կամ սերմերով ագրեսիվ սկրաբները պետք է փոխարինվեն ֆերմենտային փոշիով կամ փափուկ պիլինգ գելով, շարունակել է մասնագետը։ Պետք է նաև խուսափել ալկոհոլային հիմքով տոնիկների և լոսյոնների օգտագործումից:
Աշնանը և ձմռանը մաշկի խոնավեցումն ու սնուցումը տնային խնամքի հիմնական խնդիրն է։ Դա անելու համար ընտրեք միզանյութ, հիալուրոնաթթու, գլիցերին, ամինաթթուներ, կերամիդներ, ճարպաթթուներ (վիտամին F), պանթենոլ, E և C վիտամիններ պարունակող շիճուկներ և քսուքներ:
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...
23:10 08.05.2025
Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետԱՄՆ-Ուկրաինա բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիշեցնում եմ ձեզ, որ սա (խմբ. բնական պաշարների վերաբերյալ գործարքը) ոչ մի կերպ կապված չէ հրադադարի շուրջ բանակցությունների և հակամարտության հետ», – ասել է Բրյուսը։ Նա նշել է, որ […] ...
22:57 08.05.2025
Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանըՄայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից […] ...
22:48 08.05.2025
Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցումԵրկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […] ...
22:38 08.05.2025
Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը: ...