11:48 03.12.2023
Մարգարինը, արագ պատրաստվող լապշան և մեղրը բացասաբար են անդրադառնում կանանց առողջության վրա և մեծացնում քաղցկեղի, շաքարախտի և հորմոնալ անհավասարակշռության վտանգը։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Իդիլիա Օրֆանովան։
Օրֆանովան առաջին վնասակար մթերք է անվանել մարգարինը։ Նրա խոսքով՝ այն տրանս ճարպեր է պարունակում, որոնք հրահրում են քաշի ավելացում և նույնիսկ քաղցկեղի զարգացում։ Բժիշկն ընդգծել է, որ կանայք ավելի շատ են ենթարկվում այս մթերքի վնասակար ազդեցությանը, քանի որ նրանց օրգանիզմում ճարպերի սինթեզի գործընթացները գերակշռում են դրանց քայքայման գործընթացներին։
Բժիշկը նաև նշել է, որ կանանց մոտ 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ, ուստի պետք է զգույշ լինել սպիտակ հաց, բուլկիներ, քաղցր ուտելիքներ և նույնիսկ մեղր օգտագործելիս։
«Մեղրը պարունակում է նյութ, որը նվազեցնում է կանացի հորմոնների մակարդակը և մեծացնում արականի արտադրությունը»,- զգուշացրել է Օրֆանովան։
Կանանց համար մեկ այլ վնասակար մթերք է ալկոհոլը, որը քայքայում է մարմնի բոլոր համակարգերը, ազդում հորմոնների մակարդակի վրա և արագացնում ծերացումը, հավելել է բժիշկը։
Բացի այդ, Օրֆանովան կանանց զգուշացրել է ապուրներ ու ակնթարթային լապշա չուտել։ Նա բացատրել է, որ նման ուտեստները պարունակում են մեծ քանակությամբ նատրիում և համեմունքներ, որոնք ագրեսիվորեն ազդում են կանացի ստամոքսի նուրբ լորձաթաղանթի վրա և կարող են գաստրիտ կամ խոց առաջացնել։
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...