10:50 03.12.2023
Պնդումը, թե ակնոց կրելը վատացնում է տեսողությունը, ոչ այլ ինչ է, քան առասպել, վստահեցնում է ակնաբույժ Արմինե Գևորգյանը։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը հերքել է տեսողության մասին տարածված այլ սխալ պատկերացումները։
Գևորգյանն ասել է, որ ակնոց կրելուց հրաժարվելը, հակառակ տարածված կարծիքի, հանգեցնում է աչքի մկանների գերլարման, ինչը նպաստում է տեսողության էլ ավելի նվազմանը։ Ակնոցներ կրելը ոչ միայն ազատում է աչքերի լարվածությունը, այլև կանգնեցնում է տեսողության վատթարացումը, նշել է նա։
Այն համոզմունքը, որ կարճատեսության հետ կապված խնդիրները տարիքի հետ ինքնուրույն կլուծվեն, չի համապատասխանում իրականությանը, շարունակել է բժիշկը։
«Հայտնի է, որ 40 տարեկանին մոտ մարդը սկսում է ավելի վատ տեսնել մոտիկից։ Շատերը վստահ են, որ այն թերությունը, որն ի սկզբանե կար, փոխհատուցվում է առաջացող տարիքային հեռատեսությամբ, և դրա շնորհիվ տեսողությունը հարթվում է: Տարիքային պրեսբիոպիայի զարգացումը ոչ թե կարճատեսության խնդիրների լուծում է, այլ աչքի նոր պաթոլոգիա։ Այսպիսով, աչքը լղոզված է տեսնում ոչ միայն հեռու, այլև մոտ»,-ասել է նա։
Lenta.ru-ի զրուցակիցը սխալ պատկերացում է անվանել նաև այն պնդումը, որ տեսողությունը կարելի է վերականգնել աչքի վարժություններով։ Մարմնամարզությունը, ըստ Գեւորգյանի, ընդամենը հնարավորություն է նվազեցնելու մկանային լարվածությունը և հոգնածության այլ ախտանշանները։ Մարմնամարզությունն օգնում է մարզել աչքի մկանները և նպաստում է արյան հոսքին դեպի ցանցաթաղանթ, սակայն այն չի կարող բարելավել տեսողությունը:
22:09 08.05.2025
Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն ՍեդրակյանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...
21:47 08.05.2025
Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջևԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...
21:36 08.05.2025
ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապինԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի […] ...
21:24 08.05.2025
ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծըՄայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...
21:16 08.05.2025
Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապըՀռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը: Հռոմի 267-րդ պապը սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը» («Urbi et orbi»): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի […] ...