Մետեոկախվածություն ունեցող մարդկանց մասնագետը խորհուրդներ է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Մետեոկախվածություն ունեցող մարդկանց մասնագետը խորհուրդներ է տվել

10:04 02.12.2023

Մագնիսական փոթորիկները, որոնք օդերևութաբանները վերջին անգամ նկատել են Երկրի վրա դեկտեմբերի 1-ի գիշերը արևի վրա հզոր բռնկման պատճառով, իսկապես կարող են ազդել եղանակից կախվածություն ունեցող մարդկանց առողջության վրա, ասել է բժիշկ Նադեժդա Պոդկորիտովան։ Նա 74.ru-ի հետ զրույցում առաջարկել է ուժեղ գեոմագնիսական խանգարումներն ավելի հեշտությամբ հաղթահարելու ուղիներ։

Բժշկի խոսքով, մագնիսական փոթորիկները հիմնականում ազդում են քրոնիկական հիվանդություններ և սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց ինքնազգացողության վրա։ Մագնիսական փոթորիկների բացասական ազդեցությունից խուսափելու համար Պոդկորիտովան խորհուրդ է տվել պահպանել քնի և աշխատանքային գրաֆիկը։

«Քնի քրոնիկ պակասի դեպքում ավելանում է զգայունությունը եղանակային պայմանների և այլ երևույթների նկատմամբ։ Այս օրերին ավելի լավ է խուսափել սթրեսից, իսկ եթե զգում եք, որ դարձել եք նյարդային և դյուրագրգիռ, գիշերը ձեր սովորական վիտամիններին ավելացրեք մագնեզիում և B6»,- բացատրել է նա։

Քրոնիկ հիվանդություններ ունեցողները, հավելել է թերապևտը, պետք է բժշկի նշանակած դեղահաբերը վերցնեն և իրենց մոտ  ունենան։ Առողջության նկատելի վատթարացման դեպքում Պոդկորիտովան հորդորել է որքան հնարավոր է շուտ խորհրդակցել բժշկի հետ՝ անհատական ​​բուժման համար, քանի որ եղանակային արտահայտված զգայունությունը կարող է լինել թաքնված պաթոլոգիայի նշան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

19:32 08.05.2025

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

19:17 08.05.2025

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...

Այրվել է բեռնատարի խցիկը

19:08 08.05.2025

Այրվել է բեռնատարի խցիկը

Մայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

BACK_TO_TOP