23:15 11.12.2023
Սննդաբան Դարիա Կիսելևան զգուշացրել է, որ բացի ծերացման ակնհայտ պատճառներից, ինչպիսիք են՝ վատ սնունդը, ալկոհոլի չարաշահումը և նստակյաց ապրելակերպը, կան նաև թվացյալ անվնաս գործոններ, որոնք արագացնում են այս գործընթացը։ Դրանց մասին մասնագետը պատմել է Lenta.ru-ին։
Կեսգիշերից հետո քնելու սովորությունն իրական սպառնալիք է երիտասարդության և ծաղկուն արտաքինի համար, վստահեցրել է Կիսելևան։ Ուշ քնելով՝ մարդը խախտում է ցիրկադային ռիթմերը՝ դրանով իսկ խաթարելով կորտիզոլի և մելատոնինի սինթեզը։ Արդյունքում առաջանում է էներգիայի պակաս, և էնդոկրին համակարգի աշխատանքը խաթարվում է։ Դա, իր հերթին, հանգեցնում է այտուցի, մաշկի գունատության, ուշադրության ու հիշողության խանգարման, բացատրել է սննդաբանը։
Նա նաև նշել է, որ վաղաժամ ծերացումը կարող է առաջանալ շրջակա միջավայրի և էկոլոգիայի պատճառով: Արհեստական ծաղիկներ, գորգ, պլաստիկ շերտավարագույրներ, լոգանքի էժան գելեր․ այս ամենը, ըստ Կիսելևայի, խիստ վնասակար կարող են լինել։
19:39 07.05.2025
Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...
19:25 07.05.2025
Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտինԱյսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Թ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մուղնի «կալցեվոյում», ընթացքի ժամանակ պոկվել է քարշակի վրայից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կցորդիչի պոկվելու հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է ոչ երթևեկելի։ Օպերատիվորեն դեպքի վայր […] ...
19:14 07.05.2025
Քննարկվել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները: Քննարկման առանցքում են եղել թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման մոդելները՝ մասնավորապես DAB+ (Digital […] ...
19:04 07.05.2025
Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման գործուն քայլեր են արվում. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման […] ...
18:55 07.05.2025
Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին: «Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասել է […] ...
18:47 07.05.2025
Կոտայքի մարզում 50-ամյա վարորդը «Peugeot»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշինԵրեկ՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Գագիկ Վ․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը հետազոտման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով […] ...