12:24 22.12.2023
Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, Լեռնային Ղարաբաղի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր եւ վարկեր) ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը, (մայր գումարի եւ տոկոսավճարների մարումները) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, անհնար է դարձել»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց՝ նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների եւ բանկերի վարկանիշների էական վատթարացում, ֆինանսական ցուցանիշների վատթարացման արդյունքում վարկավորման տեմպերի անկում, հետևաբար տնտեսական ակտիվության նվազում և Լեռնային Ղարաբաղի բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում ստեղծված սոցիալական ծանր պայմաններում:
«Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70% եւ 30% համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70% չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը: Ընդ որում, նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը»,-ասաց նախարարը։
Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային հետեւանքներ (եկամտի եւ շահույթի ավելացումներ եւ նվազեցումներ) չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար:
«Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը: Սրա հետևանքով պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը վերակառուցվում է, այսինքն՝ զիջվում է կառավարությանը: Դրա փոխարեն բանկային համակարգը կստանա պետական գանձապետական պարտատոմսեր: Մենք մեղմում ենք այն ռիսկը, որ բանկերն այլ պայմաններում պետք է կրեին, քանի որ ԼՂ կառավարությունը կամ այն տնտեսավարող սուբյեկտները, ում նկատմամբ կային պահանջներ, այլեւս չեն կարողանալու այդ պահանջները սպասարկել»,-եզրափակեց Հովհաննիսյանը:
10:58 15.08.2025
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունըՀնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկու երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: «Մենք կարևորում ենք Հնդկաստանի հետ մեր հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համապարփակ կերպով ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Սա լիովին […] ...
10:47 15.08.2025
Միշուստինը վաղաժամ լքել է ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը ՂրղզստանումՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղաժամկետ ընդհատել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր մասնակցությունը՝ Մոսկվա վերադառնալու համար: «Գործընկերներ, շնորհակալություն ուշադրության համար։ Միևնույն ժամանակ, խնդրում եմ ներողություն խնդրել, ես պետք է վերադառնամ Մոսկվա։ Դուք գիտեք, որ այսօր Ալյասկայում տեղի կունենա ռուս-ամերիկյան գագաթնաժողով՝ նախագահներ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Խնդրում եմ շարունակել հանդիպումը։ Մաղթում եմ ձեզ […] ...
10:35 15.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 14-15-ըԲացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...
10:23 15.08.2025
Արդյոք Թրամփն ու Պուտինը բանակցություններում անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերություններինՕգոստոսի 15-ին, կայանալու է Ռուսաստանի ու Միացյալ նահանգների նախագահների հանդիպումը, որն արդեն պատմական են համարում: Դոնալդ Թրամփը փորձելու է համոզել Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուրրաինայի հետ պատերազմը: Հայտնի՞ են մանրամասները օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Որոշ բաներ արդեն հայտնի են: Գիտենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Ալյասկայի Անկորիս քաղաքում գտնվող «Ռիչարդսոն» ամերիկյան […] ...
10:12 15.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 15-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 15.08.2025
Անքորիջի իշխանությունները Պուտինի և Թրամփի համար գյուղական վայրեր այց կազմակերպելու խնդրանք չեն ստացելՏեղական իշխանությունները Անքորիջում կայացած գագաթնաժողովից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համար Ալյասկայի գյուղական վայրեր հնարավոր կարճաժամկետ այց կազմակերպելու որևէ խնդրանք չեն ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Visit Anchorage» ոչ առևտրային միավորման փոխնախագահ Ջեք Բոննին, որը փաստացի ծառայում է որպես Անքորիջի քաղաքապետարանի զբոսաշրջային բյուրո: «Մենք միշտ պատրաստ ենք օգնել մարդկանց […] ...