18:30 12.01.2024
Մեղրիի և Բագրատաշենի սահմանային անցման կետերերում կատարվում են կապիտալ շինարարական աշխատանքներ։ Սահմանային անցակետերն արդիականացվում են, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ Մեղրիի սահմանային անցման կետն ամբողջությամբ վերափոխվելու է և լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխանող մաքսակետ:
«Մեղրիում միջազգային պահանջներին համապատասխանող այնպիսի մաքսային կետ ենք ունենալու, որ մեկ տեղում հնարավոր լինի բոլոր գործառույթները կատարել։ Ավտոմեքենան կժամանի, բոլոր գործառույթները կիրականացվեն ու ապրանքները բաց կթողնվեն հենց անցման կետերից։ Սա շատ մեծ ծրագիր է»,-ասել է Կարեն Թամազյանը։
Թե երբ պատրաստ կլինի Մեղրիի անցակետը, ՊԵԿ նախագահի տեղակալը դժվարացել է ժամկետներ նշել։
Արդիականացման ծավալուն աշխատանքներ են կատարվում նաև Բագրատաշենի սահմանային անցակետում։ Արդյունքում նշված կետի թողունակությունը կրկնապատկվելու է:
«Բագրատաշենում նախատեսում ենք ավելացնել հոսքուղիները՝ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ուղիները։ Ներկայում ուղևորատար մեքենաներն ու բեռնատարները, կարելի է ասել, նույն ուղիներով են անցնում։ Արդիականացման աշխատանքները ենթադրում են, որ առաջիկայում այդ հոսքուղիները տարանջատվելու են։ Այս ամենը ենթադրում է, որ Բագրատաշենում թողունակությունը կկրկնապատկվի»,-հավելել է Կարեն Թամազյանը՝ նշելով, որ նախատեսում են աշխատանքներն ավարտել 2024-ի վերջին։
Կարեն Թամազյանը վստահեցրել է, որ այս արդիականացման աշխատանքներին զուգահեռ իրականացվում է կադրերի վերապատրաստում։ Դա իրականացվում է ամենօրյա ռեժիմով։ Այն հարցին, թե անցակետերում թողունակության ավելացմանն ինչպես է արձագանքելու սպասարկող անձնակազմը, արդյոք ռեսուրսները կբավարարեն գործընթացը պատշաճ կազմակերպելու համար, ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ այժմ նախատեսում են ուժեղացնել թվային համակարգերը, որ եղած ռեսուրսներով կարողանան այդ թողունակությունը սպասարկեն։
08:00 15.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները: […] ...
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...