15:36 18.01.2024
Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» որոշում, որի նպատակն է նոր ներդրումների հոսքի ապահովումը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսավորման ինստիտուտի ներդրմանը: Դա էլ իր հերթին կարևոր նախապայման է կապիտալի շուկայի զարգացման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն երեք նոր ֆոնդեր՝ այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն ընձեռելով տնտեսավարողներին, միևնույն ժամանակ ներդրումային ֆոնդերին ներդրումային կարողությունների ընդլայնման հնարավորություն տալով։
Մասնավորապես, «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդի վերոշարադրյալ փորձը հաշվի առնելով ակնկալում է, որ հավաքագրված հարկեր/պետության կողմից կատարված համախառն ներդրումներ ցուցանիշը կկազմի 20%: Ի լրումն նշյալի` ակնկալվում է, որ բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների ստեղծումն ու ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների աճը կունենան հավելյալ մուլտիպլիկատիվ ազդեցություն։
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը՝ ծրագրի շահառու են համարվում այն ներդրումային ֆոնդերը, որոնք ներդրումներ են կատարում ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում: Ծրագրով գերակա ոլորտներ են համարվում՝ մշակող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը:
«Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարում են 1 մլրդ կամ ավելի ԱՄՆ դոլար չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ ներդրողի կողմից առնվազն 250 մլն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի քան 3 մլրդ դրամը»,-ասել է Անի Իսպիրյանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Այսպիսով՝ մենք ուզում ենք հրավիրենք և խթանենք միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը թեմայի առնչությամբ նշել է. «Այստեղ ոչ թե նվազագույն չափի վրա պետք է ուշադրություն դարձնել, այլ մյուս չափի, որը կառավարության ֆինանսավորման կամ համաֆինանսավորման առավելագույն չափն է՝ 3 մլրդ դրամը: Դա նշանակում է, որ միջազգային 1 մլրդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 մլրդ դրամ ակտիվ, ևս 3 մլրդ դրամ կներդնի կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է: Իհարկե, մեր նպատակն այն է, որ այսպիսի միջազգային հեղինակության և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական, այլ առաջին հերթին կառավարման մշակույթի ներկայություն է:
Միևնույնն է այն կազմակերպությունները, որտեղ իրենք պետք է ներդրումներ կատարեն, թվով շատ են, և յուրաքանչյուր կազմակերպությունում, որտեղ իրենք փայեր են ձեռքբերում, իրենք նախ և առաջ լուծում են ֆինանսական, կառավարման թափանցիկության, շահերի բաշխվածության և հակակշիռներ ստեղծելու կորպորատիվ կառավարման մեխանիզմների ու այլ կարևոր կանոնների միջև, որոնք հենց մասնավոր հատվածի կառավարման մշակույթի ձևավորման կարևոր կամ առաջընթաց քայլ են»:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...