19:30 19.01.2024
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների կառավարման և խորհրդատվական գործընկերության ծրագրին (ՊԿԽԳ):
Կենտրոնական բանկն անդամակցել է ՊԿԽԳ-ին 2006-2014 թթ., երբ ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել միջազգային պահուստների կառավարման գործընթացներում:
ՀՀ ԿԲ-ն միանում է ՊԿԽԳ-ին՝ արդի խորհրդատվական ծառայություններից և ուսուցողական ռեսուրսներից օգտվելու, և ավելի քան 70 հանրային ակտիվներ կառավարող հաստատությունների հետ փորձի փոխանակման համար: ՊԿԽԳ-ի հետ նորացված անդամակցության շրջանակում փորձագիտական աջակցություն կտրամադրվի պահուստների կառավարման գործառնությունները բարելավելու և ԿԲ-ի նոր անձնակազմի վերապատրաստման համար:
«Մենք ուրախ ենք ողջունելու Կենտրոնական բանկի «վերադարձը» ՊԿԽԳ: Մեզ համար պատիվ է վայելել նրանց վստահությունը և մասնակցությունը Գործընկերության ծրագրին»,- հայտնել է Համաշխարհային բանկի փոխնախագահ և գանձապետ Խորխե Ֆամիլիարը: -«ՊԿԽԳ-ն պատրաստ է աջակցել անդամ երկրներին, քանի որ հանրային ակտիվների հուսալի կառավարումը կարևոր հենք է երկրի կայունության, դիմադրունակության և բարեկեցության համար»:
«Մենք ուրախ ենք, որ կրկին միանում ենք ՊԿԽԳ-ն-ին, քանի որ Գործընկերության հետ մեր նախկին փորձը հաջողված պատմություն էր: Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցությունը դիտարկում ենք որպես համաշխարհային մակարդակով հանրային ակտիվների կառավարման գերազանցության տանող հստակ ուղի»,- հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: – «Ակնկալում ենք վերսկսել այս գործընկերությունը, քանի որ պահուստների հուսալի կառավարման արդյունքում շահում է մեր Կենտրոնական բանկը, տնտեսությունը և երկիրը»։
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...