Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.57 oC

Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ. վարչապետ

17:26 25.01.2024

Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 193 հազար 737-ով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ ՀՀ-ում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ:

Միջին ամսական աշխատավարձը (այսինքն՝ մեկ աշխատողի հաշվով) 2023թ. դեկտեմբերին կազմել է 356,180 ՀՀ դրամ: 2023թ. դեկտեմբեր` 2018թ. դեկտեմբերի նկատմամբ՝ ավելի է 133,399 ՀՀ դրամով կամ 59.9%-ով, 2023թ. դեկտեմբեր` 2022թ. դեկտեմբերի նկատմամբ՝ ավելի է 25,273 ՀՀ դրամով կամ 7.6%-ով:

«Կարևոր է աշխատավարձի ֆոնդի ցուցանիշը՝ 2023 թվականի դեկտեմբերին աշխատավարձի ֆոնդը կազմել է 264 միլիարդ 188 միլիոն դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 167 միլիարդ 501 միլիոն դրամով կամ 173 տոկոսով։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր 13,3 տոկոսով կամ 31 միլիարդ դրամով։ Սա կարևոր է արձանագրելու համար գնաճի և աշխատավարձերի աճի հարաբերակցությունը։ Էական եմ համարում նաև համեմատել եկամտային հարկի վճարման ցուցանիշները. 2023 թվականի դեկտեմբերին եկամտային հարկը կազմել է 52 միլիարդ 199 միլիոն դրամ, որը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 28 միլիարդ 35 միլիոն դրամով։ Սա այն էֆեկտն է, երբ մենք նվազեցրել ենք եկամտային հարկի դրույքաչափը, բայց կրկնակիից ավելի եկամտային հարկ ենք հավաքել», -ասել է վարչապետը:

Աշխատատեղերի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ևս մեկ կարևոր վիճակագրություն.

«2018 թվականի դեկտեմբերին, մինչև 150,000 դրամ վարձատրությամբ աշխատողների թվաքանակը ընդհանուրի մեջ կազմում էր 60,4 տոկոս։ 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 43,3 տոկոս, այսինքն՝ ավելի քան 17 տոկոսով ցածր աշխատավարձային սեգմենտը նվազել է։ 150 000-500 000 դրամ աշխատավարձ ստացողները 2018 թվականի դեկտեմբերին եղել են 31,2 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերին 40,6 տոկոս, այսինքն`9 տոկոս աճ ունենք։ 500 000 և ավելի աշխատավարձ ստացողների թվաքանակը 2018 թվականին կազմում էր ընդհանուրի մեջ 8,4 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 16,1 տոկոսով: 2018 թվականին 500,000 դրամ և ավելի աշխատավարձ Հայաստանում ստացել է 49 239 մարդ, 2023 թվականին ստանում էր՝ 119 483 մարդ: Այսինքն՝ այս թիվը կրկնապատիկից ավելի չափով մեծացել է, ինչը, կարծում եմ, շատ էական ցուցանիշ է։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր բյուջետային վերջին քննարկումների ժամանակ արձանագրեցինք նաև, որ մեր մոտ իրական աշխատավարձի էական աճ նույնպես տեղի է ունեցել: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2022 թվականի արդյունքներով, որովհետև 2022 թվականին շատ մեծ գնաճային տարի էր բոլորիս համար, իրական աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում աճել էր 33 տոկոսով։ Կարծում եմ՝ սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, բայց մյուս կողմից ուզում եմ արձանագրել, որ սրանք 2023 թ. դեկտեմբերի ցուցանիշներն են, և մենք պետք է բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրենք, որպեսզի 2024 թ. դեկտեմբերի ցուցանիշները լինեն էականորեն ավելի լավը՝ մեր նախանշած տնտեսական աճի ցուցանիշների սահմաններում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP