16:58 29.01.2024
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Վարկանիշի պահպանման հիմքում ընկած է երկրի ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը՝ երաշխավորված միջազգային վարկատուների ֆինանսների հասանելիությամբ ու Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:
Գործակալությունն առանձնացրել է Հայաստանի տնտեսական բարձր աճի երկրորդ անընդմեջ տարին (իրական ՀՆԱ-ի աճը 2022 և 2023թթ., համապատասխանաբար, 12.6% և 7.4%): Գործակալության համոզմամբ՝ աշխատուժի աճի պահպանումը և արտադրողականության աճը բարձր արտադրողական ոլորտների ընդլայնման միջոցով, ինչպիսիք են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, կավելացնեն երկրի պոտենցիալ տնտեսական աճը:
Գործակալությունը 2024թ. համար ակնկալում է 6% տնտեսական աճ՝ պայմանավորված մասնավոր հատվածի սպառման և պետական բյուջեի ծախսերի ու ներդրումների ավելացմամբ, իսկ 2025թ. տնտեսական աճի տեմպը կնվազի մինչև 4.9%, ինչը բարձր է համադրելի երկրների 3.7% միջինից:
Անդրադառնալով ԼՂ բռնի տեղահանված անձանց խնդրին՝ գործակալությունը նշել է, որ վերջիններիս ինտեգրման միջոցառումները կմեծացնեն ընթացիկ տարվա հարկաբյուջետային ծախսերը, և պետական եկամուտների ավելացման ու ՀՆԱ-ի կայուն աճի ֆոնին պետական բյուջեի պակասուրդը 2024թ. կկազմի ՀՆԱ-ի 4.5%-ը` 2025թ. նվազելով մինչև 2.9%:
Գործակալությունն ընդգծել է, որ 2023թ. վերջին Կառավարության պարտք/ՀՆԱ 48.2% ցուցանիշը ցածր է համադրելի երկրների 52% միջինից և ակնկալում է, որ այն 2024-2024թթ. միջինում կկայունանա 49.4%-ի շրջակայքում: Բացի այդ, պարտքի ռազմավարությանը համահունչ կշարունակվի կառավարության պարտքի կազմում դրամով պարտքի կշռի բարելավումը:
Զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...