18:06 29.01.2024
Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համատեղ արդեն 3-րդ տարին անընդմեջ նախաձեռնել է «հայrate» արշավը, որն ուսանողների շրջանում հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին բացահայտելու նպատակ ունի:
Հայաստանի առաջատար բուհերի շուրջ 1000 ուսանող մասնակցել է նախաձեռնությանը՝ արտահայտելով իր կարծիքը և նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:
ՀՀ ֆինանսների նախարությունն արդեն 3-րդ տարին մասնակցում է նախաձեռնությանը: 2021 և 2022 թվականի արդյունքներով նախարարությունը չի ներառվել գործատուների ցանկում՝ ըստ հարցված ուսանողների: Այս տարի, գրանցելով մեծ առաջընթաց, Ֆինանսների նախարարությունը ճանաչվել է 26-րդը լավագույն ու գրավիչ գործատուների շարքում:
Նախարարությունը որպես առաջնահերթություն է սահմանել երիտասարդ կադրերի ներգրավումը: Ներկայում հայաստանյան առաջատար բուհերի հետ տարվում են ինտենսիվ աշխատանքներ նախարարության կադրային բազան համալրելու ուղղությամբ:
«Ֆինանսների նախարարությունը մեծ ոգևորությամբ է արձագանքում ուսանողների դրսևորած հետաքրքրությանը և իր իրավասությունների շրջանակում շարունակելու է որդեգրած կադրային քաղաքականությունը»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...