18:11 07.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի 2019-2023 թվականների գործունեության հաշվետվությունը:
Մինչ հաշվետվության ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է.
«Ինչպես պայմանավորվել ենք, այսօր պիտի լսենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախորդ հինգ տարվա գործունեության հաշվետվությունը, որպեսզի նաև քննարկենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունն առաջադրելու հարցը Կառավարության ֆորմատով»:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մրցակցային միջավայրի զարգացման, սպառողների շահերի պաշտպանության, հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել հանձնաժողովի կարգավորման ոլորտներում իրականացված բարեփոխումների, նոր կարգավորումների մշակման, շուկայի կայունությանը և հակամրցակցային իրավիճակների առաջացման ռիսկերի նվազեցմանն ուղղված ճգնաժամային կառավարման, ներքին ռեսուրսների, իրավական բազայի զարգացման վերաբերյալ:
Գեղամ Գևորգյանը նշել է, որ 2018 թվականից առաջ պետական մարմինների հակամրցակցային գործողությունները քննության առարկա չէին դառնում հանձնաժողովի կողմից, վերջին տարիներին այդ ուղղությամբ ևս քննություն է իրականացվել: Ըստ նրա, սա կարևոր արձանագրում է, քանի որ բիզնեսը պետք է նաև պաշտպանված զգա պետության կողմից մրցակցային գործունեության հնարավոր խախտումներից:
Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, 2019 թվականից հանձնաժողովը նոր ֆունկցիա է իրականացնում, որն ուղղված է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկայի ուսումնասիրությանը:
«Էությունը կայանում է նրանում, որ մենք ամբողջությամբ ուսումնասիրում ենք կոնկրետ ապրանքային շուկա, հայտնաբերում ենք դրա մուտքի խոչընդոտները՝ իրավական, տնտեսական առումով, և առաջարկություն ենք ներկայացնում քաղաքականություն մշակող մարմիններին, թե ինչ է պետք փոխել, որպեսզի շուկան լինի ավելի մրցակցային և ավելի զարգացող»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ 2023 թվականին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ ICPEN-ի անդամ:
Անդրադառնալով հաշվետվության առանձին կետերին՝ վարչապետն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության պաշտպանության գնահատման գործիքակազմի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև շուկայում առկա սննդամթերքի արտադրության ստանդարտի խնդրին և նշել, որ Կառավարությունը պետք է կրի պատասխանատվություն, թե ինչ մթերք է վաճառվում մարդկանց, այսինքն՝ պետք է մակնշում դնել ապրանքների վրա, որ այն համապատասխանում է ստանդարտներին և անվտանգ է:
«Կառավարությունը պետք է մակնշի, որ սա պաղպաղակ է և այն, որը մակնշված չէ, ուրեմն պաղպաղակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման մասնակիցները խոսել են նաև տնտեսվարողների կողմից իրականացվող զեղչերի խախտումների շուրջ: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ ոչ միայն պատժվեն այն տնտեսվարողները, որոնք խախտումներ են կատարել, այլ նաև խրախուսվեն այն տնտեսվարողները, որոնք խախտումներ չեն իրականացրել:
«Շնորհակալագիր տանք այդ մարդկանց, ասենք, որ շնորհակալ ենք, որ այդպես եք աշխատում: Գործելակերպի փոփոխության համար մենք պետք է ոչ միայն վատ գործելակերպը պատժենք, այլ նաև լավ գործելակերպը խրախուսենք»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ անդրադարձել է հանրապետության տարբեր հատվածներում պետական սեփականություն հանդիսացող ճամփեզրերին տվյալ տարածքների օբյեկտների կամ խանութների սեփականատերերի կողմից կատարված ապօրինի գծանշումների խնդրին և արձանագրել, որ այդ ճամփեզրերն օգտագործվում են առանց որևէ իրավական հիմքի և արդյունքում՝ ճանապարհներին առաջանում են անվտանգային խնդիրներ, երթևեկության արագությունը նվազում է, պետական բյուջե որևէ միջոց չի վճարվում մասնավորի կողմից: Այս առումով վարչապետը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են վերահսկվում շուկայում առկա առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքների գները, օրինակ՝ բենզինի, դիզվառելիքի գինը կամ Սուրբ Զատիկին ընդառաջ ինչպես է կարգավորվում ձվի թանկացման հետ կապված խնդիրը: Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը հետևում է ներմուծման ամբողջ շղթային՝ հարկեր, տրանսպորտային ծախս, բորսայի գին և այլն: Մնացած բոլոր ապրանքներում դիտարկվում է տարբերությունը համանման շուկաներում: Ինչ վերաբերում է ձվի գնի հնարավոր թանկացմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ որոշ տուգանքներից հետո խնդիրը կարգավորվել է: Ըստ Գևորգյանի՝ նույնը վերաբերում է նաև բենզինի շուկային:
21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...