Բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսային կետով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+23.09 oC

Բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսային կետով

16:06 08.02.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է երկարացնել ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի գործունեության ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին պետական աջակցությունից օգտվելու համար դիմումներ ներկայացնել 2023 թվականի փոխարեն մինչև 2025 թվականի ավարտը:

Կհստակեցվեն նաև ծրագրի իրականացման մեխանիզմները: Որոշմամբ նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 1000 հա ինտենսիվ այգիների հիմնումը և ոռոգման արդիական համակարգերի (ջրավազանների) ներդրումը, 100 հա ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակումը։

Նախատեսվում է թույլատրել նաև արտարժույթով վարկերի տրամադրումը, տնտեսավարողներին այլընտրանքային հնարավորություն տալով արժույթի ընտրության մասով՝ ելնելով իրենց տնտեսության կառուցվածքային նպատակահարմարությունից։ Առաջարկվում է խթանել նաև հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը ինքնաբավության մակարդակի բարձրացման համար՝ հաշվի առնելով նաև վերջիններիս ներգրավման անհրաժեշտությունը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավման և կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմման հարցում։

Բացի այդ, որոշմամբ առաջարկվում է հանել այգեհիմնման կամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրողներին տրամադրվող վարկերի արտոնյալ սուբսիդավորումը։

Միաժամանակ, բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար՝ վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 9 տոկոսային կետի փոխարեն 12 տոկոսային կետով։ Հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հետներդրումային ժամանակահատվածում առաջացած թերությունների դեպքում՝ պետական աջակցությամբ տրամադրված գումարների վերադարձման վերաբերյալ դրույթը։ Հիմնավորման համաձայն՝ պետական աջակցությամբ հանրապետությունում 2018 թվականից մինչև 2023 թ. ավարտը կնքվել է շուրջ 7000 հա ինտենսիվ այգի հիմնելու պայմանագիր։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ոլորտը ՀՀ կառավարության ռազմավարական նշանակություն ունի.

«Սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, որովհետև մենք նաև ջրային պաշարների և ընդհանրապես հողերի ճիշտ կառավարման համատեքստում պետք է ուժեղացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը: Մեր նախընտրական ծրագրի մեջ արձանագրված է, որ տարեկան առնվազն 1000 հա ինտենսիվ այգու հիմնմանը պետք է աջակցենք: Ես տեղեկանքի մեջ տեսա, որ 7000 հա ինտենսիվ այգի ենք հիմնադրել, բայց պետք է նաև արձանագրել, որ այս թիվը, ըստ ամենայնի, օբյեկտիվ չէ, որովհետև դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, քննություն կա այդ ուղղություններով, որ ինտենսիվ այգի չկա, բայց սուբսիդավորումը կա»:

Վարչապետը նշել է, որ այստեղ հարց է ծագում՝ իսկ այս պայմաններում ինչո՞ւ են այս ծրագիրը նորից շարունակում և ընդգծել, որ պետք է կառավարության գործը իրավապահ մարմինների գործից տարբերակել.

«Ֆինանսավորումը պետք է շարունակենք, իհարկե՝ ընթացակարգերի լավարկմամբ, իրավապահներն էլ թող իրենց գործն անեն: Ով գողանում է, թող գնա պատասխանատվություն կրի: Եթե մենք 1, 2, 3, 4, 5, թեկուզ 10 ընկերության պատճառով այդ ոլորտը պետք է ոչնչացնենք, դա նշանակում է՝ Հայաստանի ապագան ենք ոչնչացնում: Չի կարելի այդպիսի բան անել»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է ընթացակարգերը լավարկել, բոլոր սողանցքներն ու միջանցքները փակել, որպեսզի նման դեպքեր չարձանագրվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

23:59 14.08.2025

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

23:55 14.08.2025

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

23:49 14.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

23:46 14.08.2025

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00,  0800 00 900 հեռախոսահամարին:  Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

23:40 14.08.2025

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

23:34 14.08.2025

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...

BACK_TO_TOP