17:22 16.02.2024
2023 թվականին ձկնագողերն ավելի քան 12 մլն դրամի վնաս են հասցրել Հայաստանի կենդանական աշխարհին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքի ամփոփիչ միջոցառման ժամանակ այդ մասին հայտարարել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։
Նա նշել է, որ սիգի ձվադրմամբ պայմանավորված Սևանա լճում ձկնորսության արգելքի ընթացքում ԲԸՏՄ, տարբեր նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի և Սննդի անվտանգության տեսչական մարմնի համատեղ իրականացրած կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 2433.1 կգ սիգ տեսակի թարմ ձուկ, 3 լողամիջոց, 227 ձկնորսական ցանց, 23 խեցգետնորսիչ։ Կենդանական աշխարհին պատճառած վնասը գնահատվել է 12 մլն 165 հազար 320 դրամ: Հարուցվել է 5 քրեական գործ:
Ընդհանուր առմամբ, 2023-ին իրականացրած վերահսկողական տարբեր միջոցառումների ընթացքում առգրավվել է 8 որսորդական զենք, 11 լողամիջոց, 254 ձկնորսական ցանց և 1192 խեցգետնորսիչ։
2023 թվականի դեկտեմբերի 19-ին Սևանա լճում տեղի էր ունեցել աղմկահարույց միջադեպ: Անօրինական ձկնորսությամբ զբաղվող անձինք շուրջ 200 նավակներով գրոհել էին Նորատուս բնակավայրի հատվածում ծառայություն իրականացնող Ոստիկանության՝ Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցներին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողներին և հրահրել էին ընդհարում:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...