Կանադան և դաշնակիցները աշխատում են Կիևին էլ ավելի շատ զենք մատակարարելու ուղղությամբ․ Թրյուդո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

Կանադան և դաշնակիցները աշխատում են Կիևին էլ ավելի շատ զենք մատակարարելու ուղղությամբ․ Թրյուդո

00:00 23.02.2024

Կանադան և նրա դաշնակիցները միասին աշխատում են Կիևին ռազմական տեխնիկայի մատակարարումը հնարավորինս մեծացնելու ուղղությամբ։ Այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է լրագրողների հետ զրույցում Նոր Շոտլանդիա նահանգ կատարած այցի ժամանակ, նրա ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։

«Մենք աշխատում ենք գործընկերների հետ ամբողջ աշխարհում, որպեսզի համոզվենք, որ հնարավորինս շատ ռազմական տեխնիկա կուղարկենք Կիևին և կշարունակենք ավելի շատ զենքեր գնել համաշխարհային շուկաներից՝ Ուկրաինա ուղարկելու համար», – ասել է Կանադայի վարչապետը։

Նա չի հստակեցրել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, և երբ կարող է Կանադան փոխանցել դրանք Ուկրաինային։

Թրյուդոն հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում Օտտավան Կիևին հատկացրել է ավելի քան 9 միլիարդ կանադական դոլարի (6,6 միլիարդ դոլար) տարբեր օգնություն, այդ թվում՝ մոտ 2,5 միլիարդ կանադական դոլար (1,85 միլիարդ դոլար) փոխանցվել է տարբեր զինատեսակների տեսքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետաջակցության ծրագիր՝ մեղվաբույծների համար

23:59 27.05.2025

Պետաջակցության ծրագիր՝ մեղվաբույծների համար

Պետությունը պատրաստ է մինչև 40 հազար դրամ տալ յուրաքանչյուր նոր գնված մեղվափեթակի ու առողջ, ժրաջան մեղվաընտանիքի համար: Աջակցության այս ծրագրով մեղվաբույծները կարող են ավելի շատ ու բարձրարժեք մեղր ստանալ, մեծացնել արտահանման ծավալները: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

23:55 27.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 30-ին ծառայություններ կմատուցվեն Արմավիրի և Արարատի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 10:30-12:30-ը, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում՝ Փշատավանի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 13:30-15:30-ը, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում՝ Ջանֆիդայի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 10:30-16:00-ը, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի հարևանությամբ։ Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերի

23:53 27.05.2025

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերի

Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով […] ...

«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացվել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում

23:51 27.05.2025

«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացվել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացրել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումը միավորել էր պետական, միջազգային ու տեղական գործընկերների՝ քննարկելու վերականգնվող բնության և դիմակայուն համայնքների կառուցման առաջատար փորձը, հատկապես՝ Հայաստանի նախապատրաստությունները 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաշխարհային […] ...

Դավթաշենի առաջին թաղամասում հիմնեցինք նոր այգի․ Տիգրան Ավինյան

23:49 27.05.2025

Դավթաշենի առաջին թաղամասում հիմնեցինք նոր այգի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Դավթաշենի առաջին թաղամասում՝ շուրջ 1 հեկտար տարածքի վրա, երևանցիների և հարակից դպրոցի աշակերտների հետ միասին հիմնել է նոր այգի։ «Այն կդառնա նոր, կանաչ ու հաճելի միջավայր բոլորի համար։ Տնկել ենք 87 արժեքավոր ծառ, տարածքն ապահովված է ոռոգման համակարգով»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՄԻԱՎ-ը վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժում ստանալու դեպքում վերահսկելի է. մասնագետ

23:47 27.05.2025

ՄԻԱՎ-ը վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժում ստանալու դեպքում վերահսկելի է. մասնագետ

ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրանքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման, վարակված արյան փոխներարկման միջոցով: Այս մասին հայտնել է համաճարակաբան Վարդան Արզաքանյանը: Ինչպե՞ս նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը Պաշտպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պահպանակների օգտագործումն է։ Այն նվազեցնում է ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների փոխանցման ռիսկը։ Եթե վարում եք ակտիվ […] ...

BACK_TO_TOP