ՄԻՊ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման վերաբերյալ քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+23.09 oC

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման վերաբերյալ քննարկում

19:14 26.02.2024

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման վերաբերյալ քննարկում։

Ներկայացվել են փորձագետների կողմից իրականացված «Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությունն ու վերարտադրողական իրավունքը ՀՀ-ում» ուսումնասիրության արդյունքները։

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ կանանց, մասնավորապես ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․

«Այս թեմայի վերաբերյալ քիչ ուսումնասիրություններն էին նաև պատճառը, որ մենք նախաձեռնեցինք նշված հետազոտության իրականացումն ու այս քննարկումը՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ միջազգային գործընկերներ, պետական իրավասու մարմիններ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ ՔԿՀ-ներում գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից են։ Այս համատեքստում ընդգծում եմ իմ հանձնառությունը` հնարավոր բոլոր գործիքակազմերով աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը»։

Պաշտպանը խնդիրների հաղթահարման տեսանկյունից կարևորել է պետության դերակատարությունը` ևս մեկ անգամ շեշտելով, որ թեև կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում կան էական փոփոխություններ և զարգացումներ, բայց մի շարք առանցքային հարցեր շարունակում են մնալ չլուծված։

Հետազոտության շրջանակում, խնդիրների վերհանման նպատակով, փորձագետների կողմից իրականացվել են այցեր «Աբովյան» ՔԿՀ, անց են կացվել առանձնազրույցներ ինչպես այնտեղ գտնվող ազատությունից զրկված անձանց, այնպես էլ՝ բժշկական ստորաբաժնման բժիշկների, փորձագետների և այլ աշխատակիցների հետ։ Վեր են հանվել գործնականում հանդիպող հիմնական խնդիրները, վեր են լուծվել առկա իրավական կարգավորումները, մարտահրավերները և ներկայացվել են հնարավոր լուծումներ՝ ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի արդյունավետ իրացման առնչությամբ։ Արդյունքում, ներկայացվել է 18 առաջարկություն, որից 3-ը՝ օրենսդրական բնույթի, 15-ը՝ կազմակերպչական։
Մասնավորապես,
☑️ ազատությունից զրկված կանայք չպետք է որևէ սահմանափակման ենթարկվեն վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի համատեքստում;
☑️ հղի կանայք, կերակրող մայրերը և երեխա խնամող կանայք ունեն հատուկ պաշտպանության կարիք;
☑️ անհրաժեշտ է «Աբովյան» ՔԿՀ-ում հղի կամ իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց համար միջազգային պահանջներին համապատասխանող միջավայր և պահման առանձնահատուկ պայմաններ ստեղծել՝ խաղահրապարակ և կանաչապատ զբոսաբակ;
☑️ շատ կարևոր է նաև բժիշկների համար առանձին աշխատասենյակներ ունենալը, ինչը կապահովի բժշկական գաղտնիքի պահպանումը և զերծ կպահի ազատությունից զրկված կանանց անհարկի ուշադրությունից;
☑️ ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ վարչակազմի, բժշկական անձնակազմի և ընտանիքի անդամների համար անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել դասընթացներ վերարտադրողական առողջության տարբեր հիմնահարցերի շուրջ՝ ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ և այլն:

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հաստատել է իր հանձնառությունը՝ մանդատի շրջանակում, ամբողջ ծավալով աջակցելու վեր հանված խնդիրների լուծմանը։

Ուսումնասիրությունը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈԻՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

21:56 11.06.2025

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

21:46 11.06.2025

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

21:42 11.06.2025

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

21:39 11.06.2025

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...

BACK_TO_TOP