18:29 28.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ համապատասխան մարմինները լրջորեն զբաղվեն աշխատանքի նպատակով Հայաստան եկած օտարերկրացիների՝ չգրանցված աշխատելու ու հարկ չվճարելու հարցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:
Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Հայաստան արտագնա աշխատանքի եկած օտարերկրացիների մասին տեղեկություն. 2023-ին Հայաստան է եկել 26 հազար 224 մարդ՝ տարբեր երկրներից, Հնդկաստանից մասնավորապես եկել է 1106 մարդ:
«Նրանք, որոնք Երևանում զբոսնում են, տեսնում են, որ ինքնագլոր քշողներն առնվազն այդ 1106-ից մի 10 անգամ ավելի են: Այդ մարդիկ Հայաստանում գրանցված չեն, հարկ չեն վճարում: Սա կարող է լինել կոռուպցիոն սխեմա, թրաֆիքինգային սխեմա: Այդ մարդկանց հավաքագրում, գալիս են Հայաստան, Հայաստանում այդ մարդկանց աշխատանքով են ապահովում և մեկ լումա հարկ չեն վճարում: Եթե կառավարությունն այսքան ջանասիրաբար ուզում է արտագնա աշխատողներին հարգել, այստեղ աշխատանքի եկածներին ինչո՞ւ չի հարկում: 2023-ին ի՞նչ է արել կառավարությունը Հնդկաստանից եկած ավելի քան 25 հազար մարդկանց հարկային դաշտ բերելու ուղղությամբ»,-հարցրել է պատգամավորը:
Վարչապետը պատասխանել է, որ իր մարզային այցերի ընթացքում, երբ այցելում է դպրոցների, մանկապարտեզների շինհրապարակներ, տեսնում է, որ նաև օտարերկրյա քաղաքացիներ են աշխատում:
Անդրադառնալով պատգամավորի բարձրացրած հարցին՝ Փաշինյանն ասել է.
«Դա մի հարց է, որով մենք լրջորեն պետք է զբաղվենք և զբաղվում ենք: Բարձրացված հարցը լեգիտիմ եմ համարում: Մեր մարմինները պետք է զբաղվեն դրանով: Հարկային դաշտում պետք է լիարժեք կարգ ու կանոն հաստատվի»:
Նա ասել է, որ պատգամավորի հարցը ի գիտություն է ընդունում, հարցին կպատասխանեն ավելի մանրամասն:
«Դա կարևոր է նաև մեզ համար»,-նշել է վարչապետը:
Փաշինյանն ասել է, որ գրեթե նույն հարցն ինքը բարձրացնում է աշխատանքային քննարկումների ժամանակ:
Այն մարդիկ, որոնք Հայաստանում ԱՁ են գրանցել ու գործում են միկրոձեռնարկության ոլորտում, այդ թվի մեջ չեն մտնում:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՍկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...
21:56 11.06.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...
21:46 11.06.2025
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...
21:42 11.06.2025
Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներՀունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...
21:39 11.06.2025
Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացըԵրևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...