Դե ֆակտո սառեցրել ենք գործունեությունը ՀԱՊԿ-ում, եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե ևս պետք է սառեցնենք. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+19.09 oC

Դե ֆակտո սառեցրել ենք գործունեությունը ՀԱՊԿ-ում, եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե ևս պետք է սառեցնենք. Փաշինյան

19:39 28.02.2024

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, եթե չստանա իր տված հարցի պատասխանը, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, դե յուրե ևս կսառեցնի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ ՀԱՊԿ աշխատանքներում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ:

«Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել: Եվ այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը: Հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում: Իսկ հարցը ծագել է 2021 թ. մայիսի իրադարձություններից հետո, 2021-ի նոյեմբերի իրադարձություններից հետո, 2022-ի սեպտեմբերի իրադարձություններից հետո: Եվ հարցը ծագել է հետևյալ համատեքստում՝ ՀԱՊԿ-ը այստեղ առաքելություն է գործուղել և առաքելության գործողությունների ու ուսումնասիրությունների արդյունքում պետք է տար իրադրության գնահատական: Ըստ էության ՀԱՊԿ-ի մեր գործընկերները հրաժարվել են իրադրությանը տալ գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»,-ասել է վարչապետը:

Իսկ ինչ է նշանակում իր հայտարարությունը, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում՝ Փաշինյանն ասել է, որ դա, օրինակ, նշանակում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում չունի մշտական ներկայացուցիչ արդեն 1 տարի, չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին՝ բարձր ու բարձրագույն մակարդակով, արդեն տևական ժամանակ:

Որոշումների կայացման համար Հավաքական անվտանգության պայմանագրում գործում է կոնսենսուսի սկզբունքը: Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը որևէ բան չի արգելափակում, բայց և չի մասնակցում: Վարչապետը կրկնել է՝ Հայաստանը չի մասնակցում մի պարզ պատճառով՝ չունի այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնակցի:

Հայաստանը գիտի, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում.

«Եվ ընդամենը առաջարկում ենք այդ լեգիտիմ պատասխանի տակ ստորագրել և հաստատել այդ պատասխանը: Եվ դա պետք է անել կոնսենսուսով: Եթե մեր հարցին չկա կոնսենսուս, մենք նաև մեր քաղաքացիների, այդ թվում պատգամավորների հարցերին պատասխանելու հիմք պետք է ունենանք»:

Գեղամ Մանուկյանը տեսակետ է հայտնել, թե այդ «խռովկան» վիճակի լուծումը խոսակցությունն է: Նա բերել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օրինակը, ով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ուղիղ բողոքել է, ներկայացրել իր դժգոհությունները:

«ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չէ, որ մենք գնանք բողոքենք: Մենք այդ կազմակերպության լիարժեք անդամ ենք: Եթե կազմակերպությունում հանկարծ որևէ պատճառով մեր ձայնը չի լսվում, մենք ՀԱՊԿ-ում դիտորդ կամ հյուր չենք, որ բողոքենք, մենք կազմակերպության լիիրավ ու լիարժեք անդամ ենք, ընդ որում՝ հիմնադիր անդամ ենք»,-ասել է Հայաստանի վարչապետը:

Նա հավելել է՝ ՀԱՊԿ-ը, փոխանակ կատարելու Հայաստանի նկատմամբ իր պարտավորություններն անվտանգային ոլորտում, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար: Եվ դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը:

«Հետևաբար, այս հանգամանքի բերումով ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշումը և պատասխանը, անում է ուղիղ հակառակը: Եվ հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և, եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, ի՞նչ անենք ուրիշ»,-եզրափակել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

21:56 11.06.2025

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

21:46 11.06.2025

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

21:42 11.06.2025

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

21:39 11.06.2025

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...

BACK_TO_TOP