Արդարադատության նախարարը Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

Արդարադատության նախարարը Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատարի հետ

19:16 04.03.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Բրյուսելում նախարարի այցը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպումով։ Նախարար Մինասյանը, կորևորելով ԵՄ հետ բարձր մակարդակի համագործակցությունը, նշել է, որ Հայաստանում 2018 թվականին ձևավորված Կառավարության կողմից Եվրոպական արժեքների և չափանիշների ներդնումը ներպետական իրավական և ինստիտուցիոնալ կառուցակարգերում հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային ու բացարձակ ուղնիշներ և տեսանելի են պետական կառավարման ու իրավական համակարգում։

Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունն առավել խորացնելու ԵՄ հանձնառությունը և հավելել, որ Գործընկերության նոր օրակարգի ընդունումն արդարադատության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման կարևոր խթան կհանդիսանա։ Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության Հայաստան այցի արդյունքներին՝ նշելով, որ դա եզակի հնարավորություն էր՝ անդրադառնալու ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա վիճակին, ուսումնասիրելու ՀԸԳՀ-ի իրականացումը և մատնանշելու համագործակցության նոր հեռանկարներ, որոնք ներառվել են 2024 թվականի փետրվարի 13-ին կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստի օրակարգում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական բարեփոխումների ընթացքը։

Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ Հայաստանը նախաձեռնել է նոր Սահմանադրության մշակման թափանցիկ և ներառական գործընթաց, որը հնարավորություն կտա ունենալ ՀՀ ժողովրդի կողմից ամբողջությամբ ընդունելի նոր Սահմանադրություն՝ հասցեագրելով առկա մարտահրավերներն ու այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին։ Արդարադատության նախարարն ընդգծել է նաև դատաիրավական ոլորտում գրանցած զգալի առաջընթացն՝ ուղղված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, դատավորի սոցիալական երաշխիքների և մասնագիտության գրավչության բարձրացմանն ու դատավորների անկախության ամրապնդմանը։

Կողմերն անդրադարձել են նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում գրանցված հաջողություններին՝ ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարությանը և դատական ակտերի հարկադիր կատարմանը, ինչպես նաև մի շարք այլ թվային գործիքներին։

Կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի ու դրանց շարունակական զարգացման մասին խոսելով՝ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ պետության քաղաքականությունն անզիջում է, իսկ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը՝ շարունակական։ Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման և ոլորտային զարգացումների ներկայացման համար, բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և արդարադատության ոլորտում համատեղ ջանքերի արդյունքները։ Հանձնակատարն առանձնակի կարևորություն է տվել Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացին և հայտնել ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցություն ցուցաբերելու այս ուղղությամբ ևս։ Իր խոսքում Հանձնակատարը կարևորել է նաև Հայաստանի կողմից Հռոմի Ստատուտի վավերացումը, ինչպես նաև ՀՀ-ի կողմից Եվրոպայի խորհրդի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմների շարունակական ընդլայնումն ու իրականացումը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորմանն առնչվող հարցեր և երկուստեք ընդգծվել ԵՄ շարունակական աջակցության կարևորությունն այս ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաև արդարադատության նախարարության և ԵՄ-ի միջև ընթացիկ համագործակցությունը և աշխատանքները, որոնք ԵՄ բյուջետային աջակցության և երկկողմ ծրագրերի միջոցով անդրադառնում են քննարկված գրեթե բոլոր ոլորտներին։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շրջանակներում համագործակցության ընդլայնման ուղղությունները, ինչպես նաև առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումները, այդ թվում՝ նախարարի հրավերով հանձնակատար Ռեյնդերսի այցելությունը Հայաստան:

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակելու է իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում առաջնթաց և շոշափելի արդյունքներ գրանցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

14:57 13.06.2025

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

14:45 13.06.2025

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Այսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […] ...

Գրոսսին պատրաստ է մեկնել Իրան միջուկային անվտանգությունն ապահովելու համար

14:38 13.06.2025

Գրոսսին պատրաստ է մեկնել Իրան միջուկային անվտանգությունն ապահովելու համար

Իսրայելի հարվածից հետո ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իրանի իշխանություններին ասել է, որ պատրաստ է հնարավորինս արագ ժամանել երկիր՝ ապահովելու միջուկային անվտանգությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նա նաև երկու կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար։ ...

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին է տրամադրել աշխարհի ամենամահացու զենքը

14:30 13.06.2025

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին է տրամադրել աշխարհի ամենամահացու զենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը՝ Իսրայելի՝ Իրանին հարվածելուց հետո, հայտարարել է, որ Իսրայելն ունի աշխարհում ամենամահացու զենքը։ Թրամփն իր TRUTH Social սոցիալական ցանցում զգուշացրել է Իրանին ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու հետևանքների մասին ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ունի «աշխարհում ամենամահացու զենքը, որն ունի նաև Իսրայելը»։ ...

Հայաստանը սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք է համարում խաղաղության օրակարգի առաջմղումը․ ԱԽ քարտուղար

14:24 13.06.2025

Հայաստանը սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք է համարում խաղաղության օրակարգի առաջմղումը․ ԱԽ քարտուղար

Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր բաժին կայունությունը բերել տարածաշրջան՝ առաջ մղելով խաղաղության օրակարգը, քանի որ Երևանը հենց դա է սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարն, անդրադառնալով հարցին, թե որո՞նք […] ...

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

14:17 13.06.2025

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...

BACK_TO_TOP