Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+30.09 oC

Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը

11:24 12.03.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը (CSW68)։ Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

Նստաշրջանը, որի պաշտոնական բացումն ազդարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ներառում է քննարկումներ՝ գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման ուղղությամբ։ Նստաշրջանի այս տարվա գլխավոր թեման կանանց շրջանում աղքատության հաղթահարումն է՝ խրախուսելով նրանց առաջնորդությունն ու գենդերային անհավասարության դեմ ուղղված քաղաքականությունը։

Արդար ու հավասար աշխատավարձեր, սոցիալական հավասար երաշխիքներ, հավասար հնարավորություններ սովորելու և ընտանիքի պլանավորման հարցերում. համաժողովին մասնակից աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ կմիավորեն ջանքերը՝ այս հիմնախնդիրների շուրջ համաձայնեցնելու իրենց գործողությունները, որոնք կարող են նվազեցնել կանանց շրջանում աղքատության ցուցանիշներն ու առաջ մղել գենդերային հավասարությունը։ Թեմայի շուրջ նախարար Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։

Հայկական կողմը՝ ԱՍՀ նախարարության և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ, նախատեսել է նաև հարակից միջոցառում՝ ներկայացնելու հայաստանյան փորձը՝ կանանց տնտեսական զորեղացման համատեքստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 02.06.2025

SHANTNEWS

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

19:54 02.06.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն […] ...

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

19:44 02.06.2025

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

Վերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։ Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային […] ...

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

19:36 02.06.2025

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի […] ...

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

19:26 02.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

Մայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ […] ...

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

19:16 02.06.2025

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

2022-2024 թվականներին պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP