Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը

15:50 23.05.2024

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում ապակայունացնելու փորձերի մեջ, մասնավորապես Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ՝ նշելով, որ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը։
«Նոր Կալեդոնիան բռնության է ենթարկվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության ներքո, որոնք ձգտում են ապակայունացնել Ֆրանսիան և օգտագործել նրա ռեսուրսները, ներառյալ նիկելը:

Հեռուստատեսային հաղորդումները ցույց են տվել, որ Նոր Կալեդոնիայում որոշ «անկախական» գործիչներ կրել են ադրբեջանական դրոշներով շապիկներ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարներով ցուցարարների պատկերներ: Այս պայթյունավտանգ իրավիճակը սրվում է օտարերկրյա միջամտություններով, որոնք չեն սահմանափակվում միայն Նոր Կալեդոնիայով: Ֆրանսիան դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ, և այն նոր է սկսվում, Իսկ այդ հարձակման հետևում կանգնած է Ադրբեջանը։ Հարձակման առաջնագծում Ադրբեջանն է՝ մի երկիր, որը բռնատիրական ռեժիմ է՝ կախված գազի վաճառքից, Արցախում էթնիկ զտումներ է իրականացնում, հայերին տեղահանում և միջազգայնորեն ճանաչված պետության ինքնիշխանությունը ոտնահարում»,- հայտարարել է Բուայեն։

Նա հավելել է, որ վերջին տարիներին Ֆրանսիան Աֆրիկայում բախվել է տեղեկատվական հարձակումների, որոնք նախաձեռնվել են, մասնավորապես, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից, որոնք ձգտում են վարկաբեկել Ֆրանսիան՝ մեղադրելով նրան նեոգաղութատիրության մեջ։ «Այսօր այդ հարձակումների հիմնական թիրախը դարձել են ֆրանսիական տարածքները, հատկապես՝ անդրծովյան տարածքներում։ Այս բռնարարքների առաջնագծում են Նոր Կալեդոնիան և Պոլինեզիան, և կրկին Ադրբեջանը փորձում է ազդել տեղի բնակչության մի մասի վրա։ 2023 թվականին Չմիավորման շարժման գագաթնաժողովում Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրեց Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և անդրծովյան տարածքներում գաղութային հանցագործությունների և ցեղասպանության մեջ, ինչպես նաև պաշտպանեց Կոմորների ինքնիշխանությունը Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Մայոտ կղզու նկատմամբ՝ անտեսելով իրավունքի նորմերը, ժողովուրդների ինքնորոշումը, քանի որ Մայոտի բնակչությունը քվեարկել է Ֆրանսիայի կարգավիճակը պահպանելու օգտին 2023 թվականի նոյեմբերին։

Նա կրկնեց իր մեղադրանքները՝ ասելով, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում նոր պատերազմների համար՝ ապակայունացնելով ոչ միայն իր անցյալ ու ներկա գաղութները, այլեւ Հնդկական օվկիանոսը և իրենց տարածաշրջանը։ Սա անհավանական երեսպաշտություն է գերգաղութային կայսրությունների ՝ Ռուսաստանի ՝ իր արբանյակներով, Թուրքիայի կողմից, որը շարունակում է իր պանթուրքական նկրտումները ՝ երազելով Օսմանյան կայսրության վերականգնման մասին, և Ադրբեջանի կողմից, որը հայերի էթնիկ զտումներ է իրականացնում Արցախում՝ ամեն օր խաթարելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մոսկվան, Անկարան և Բաքուն տարածում են Ֆրանսիայի ՝ որպես դաժան գաղութային տերության կերպարը, մինչդեռ իրենք են ճնշում գործադրում ՝ նպատակ ունենալով թուլացնել ժողովրդավարությունը, ազգային համախմբվածությունը և խարխլել մեր երկրի միջազգային իմիջը»,- ասել է Ֆրանսիայի Սենատի անդամը։

Հաշվի առնելով Նոր Կալեդոնիայում տիրող իրավիճակը՝ Վալերի Բուայեն առաջարկել է սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն օգտագործել վնասը վերականգնելու համար, որը տվյալների համաձայն, Նոր Կալեդոնիայում հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։

«Մենք նույնն արեցինք՝ սառեցնելով ռուսական ակտիվները Ուկրաինայի համար։ Հուսով եմ, որ այս օրինագիծը կոլեկտիվ և ավելի լայն աշխատանքի մեկնարկ կլինի, օրինակ՝ մեր բուհերում արտաքին ազդեցության խնդրի շուրջ։ Ազգային ժողովի զեկույցից գիտենք, որ Չինաստանը ներգրավված է Ֆրանսիայի ակադեմիական և գիտական ​​ոլորտներում ազդեցության փորձերին 70-80%-ով։ Նույնը կարելի է ասել Թուրքիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի մասին։ Ավելին, Ադրբեջանն իր դաշնակիցների ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ նպաստում է ապակայունացմանը ՝ ձգտելով գրավել մեր տարածքները: Մենք կարող ենք նշել «Մուսուլման եղբայրների» ազդեցությունը ՝ սկսած Սամուել Պատիի դեպքից մինչև իսլամաֆոբիայի դրսևորումների հետ կապված վիճելի միջոցառումներ: «Մուսուլման եղբայրների» ստվերը կախված է մեր երկրի վրա։ Ես հավատում եմ, որ մենք պետք է արագ գործենք այս պատերազմների և հակամարտությունների դեմ, որոնց մեջ մենք ներքաշված ենք։ Մենք այլևս չենք կարող աչք փակել այս միջամտության վրա, որը միայն ամրապնդվում է: Ժակ Շիրակին վերաձևակերպելով՝ թույլ տվեք ասել, որ մեր ժողովրդավարությունները այրվում են, իսկ մենք նայում ենք այլուր: Պետք է քաջություն ունենանք փրկելու մեր ազատությունը և թույլ տալ, որ այն շարունակի գոյություն ունենալ, քանի որ նա արժանի է դրան»,- ասել է Բուայեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

21:24 08.05.2025

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

Մայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...

Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապը

21:16 08.05.2025

Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապը

Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը: Հռոմի 267-րդ պապը սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը» («Urbi et orbi»): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի […] ...

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցեր

21:00 08.05.2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

20:43 08.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:   ...

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

BACK_TO_TOP