21:17 27.05.2024
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խոսել է լեհական «Պոգոնից» հնարավոր հեռանալու մասին: Ավելի վաղ լեհական մի քանի աղբյուրներ հայտնում էին, որ մրցաշրջանի ավարտից հետո Շչեցինի ակումբը կվաճառի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
«Ես նման տեղեկությունը չունեմ, չգիտեմ, թե ով է խոսում այս մասին: Ես իսկապես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ տեղեկություն չունեմ այս հարցի վերաբերյալ։ Առջևում երկու հանդիպում ունեմ անցկացնելու ազգային հավաքականի կազմում։
Ինձ դուր է գալիս խաղալ այստեղ, քանի որ միշտ լավ մթնոլորտ է տիրում: Նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի վերջին, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի մինչև այդ:
Ոչ ոք չի կարող ասել, որ լավ մրցաշրջան էր: Մենք բոլորս գիտենք, որ կարող էինք ավելին անել: Վերջին տուրում տարած հաղթանակը կարևոր էր նոր մրցաշրջանին լավ տրամադրությամբ նախապատրաստվելու համար»,- գյումրեցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բիչախչյանը 2022 թվականից է խաղում «Պոգոնում»: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 41 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
21:47 08.05.2025
Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջևԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...
21:36 08.05.2025
ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապինԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի […] ...
21:24 08.05.2025
ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծըՄայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...
21:16 08.05.2025
Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապըՀռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը: Հռոմի 267-րդ պապը սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը» («Urbi et orbi»): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի […] ...
21:00 08.05.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցերՊետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ […] ...