Մոտ 1 ամսից կգործարկվի Սփյուռքի նախարարության նոր կայքէջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Մոտ 1 ամսից կգործարկվի Սփյուռքի նախարարության նոր կայքէջը

07:23 12.09.2018

Շուրջ մեկ ամսից կգործարկվի ՀՀ սփյուռքի նախարարության նոր կայքէջը, որը կլինի նոր ոճով, առավել ներկայանալի և մատչելի օգտագործման համար: Այս մասին նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ շուրջ մեկ ամսից մենք կգործարկենք սփյուռքի նախարարության նոր կայքէջը (http://www.mindiaspora.am/): Այն կլինի նոր ոճով, առավել ներկայանալի և մատչելի օգտագործման համար: Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները հատուկ առանձնացված բաժնի միջոցով կկարողանան ծանոթանալ ՀՀ սահմանադրությանը, գործող օրենքներին, վարչապետի, կառավարության և սփյուռքի նախարարի որոշումներին ու հրամաններին, տեղեկացված կլինեն օրենսդրական նոր փոփոխությունների մասին: Հայաստանյան օրենսդրական դաշտի ոչ բավարար իմացությունը մեր հայրենակիցներից շատերի համար հայրենադարձվելու, ինչպես նաև ներդրումներ անելու հարցում խոչընդոտ է առաջացնում, ինչն էլ այս քայլով փորձում ենք մասամբ վերացնել:

Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ նախարարության նոր կայքում անհրաժեշտ է ունենալ նաև հաճախ տրվող հարցերի վերաբերյալ առանձնացված բաժին, որն ամբողջական տեղեկատվություն կտրամադրի այցելուներին, հնարավորություն տալով նաև հարցի պատասխանը գտնել կայքում որոնման կամ համակարգում արդեն իսկ առկա պատասխանների միջոցով:

Իսկ հիմա ամենակարևորի մասին: Կայքում ներդրված հատուկ պատուհանի շնորհիվ հնարավոր կլինի հարցն ուղղել նախարարության համապատասխան աշխատակցին և ստանալ համապարփակ պարզաբանում, իսկ եթե հարցերը պահանջում են նեղ ոլորտային մեկնաբանություն, մեր մասնագետները հարցատուին կտրամադրեն այլ կոնտակտային տվյալներ կամ կուղղորդեն՝ հարցի առանձնահատություններով պայմանավորված: Կլսենք նաև մեր հայրենակիցների առաջարկները, ավելի խորքային պատկերացում կկազմենք նրանց կարիքների վերաբերյալ: Եվ այս ամենը՝ ամենժամյա գրաֆիկով, բարձր պատասխանատվության զգացումով ու ժպիտով:

Այսպիսով, մեր նպատակն է դառնալ ավելի հասանելի աշխարհի յուրաքանչյուր երկրում ապրող յուրաքանչյուր սփյուռքահայի համար: Սա շարունակական ընթացք է և, իհարկե, նախարարության ամենագլխավոր առաքելություններից մեկը»,- ասված է նախարարի գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

BACK_TO_TOP