Համակարծիք ենք ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ Փաշինյանի գնահատականներին. «Սասնա Ծռեր» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+16.09 oC

Համակարծիք ենք ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ Փաշինյանի գնահատականներին. «Սասնա Ծռեր»

07:30 12.09.2018

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության և ՀՀ կառավարության դեմ նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը։

«Նախկին ռեժիմը, որ ձևավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու կեղծիքով յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, զավթել էր պետությունը և այն վերածել էր հանցագործությունների իրականացման գործիքի, հենվելով մեր երկրի նկատմամբ գաղութատիրական քաղաքականություն վարող Ռուսաստանի Դաշնության միջամտության վրա, ոչ միայն չի ուզում նահանջել, այլև պատրաստվում է ռևանշի և արդեն առաջին գործողություններն է կատարում այդ ուղղությամբ:

Զորակցում ենք ՀՀ վարչապետին նախկին ռեժիմի մնացորդների ռևանշը խափանելու և նախկինում ու ներկայումս գործած հանցանքների համար նրանց պատասխանատվության ենթարկելու գործում և կրկին հորդորում ենք ձերբազատվել ժողովրդի իշխանության և պետականության սպառնալիքի վերածված կեղծ սահմանադրության ու օրենքների տառը պահպանելու սահմանափակումներից և առաջնորդվել ժողովրդի՝ որպես գերիշխանի, կամքով, ինչն էլ հենց կենդանի սահմանադրությունն է:

Թե անցյալը, և թե հայաստանյան ներկայիս փորձը վերստին ապացուցում են, որ համակարգ փոխելու համար անհրաժեշտ է անցումային փուլ, որի ժամանակ պետք է լինի այդ փուլին բնորոշ արտակարգ կառավարում:

Անցումային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության միջոցով, որի էական բաղադրիչն է անցումային արդարադատությունը:

Ըստ այդմ, համակարգ փոխելու և ժողովրդի ձեռքբերումը պահպանելու համար ՀՀ վարչապետին հորդորում ենք կատարել առնվազն հետևյալ գործողությունները.

  • հիմք ընդունելով ժողովրդից ստացած արտակարգ մանդատը, գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և կալանավորել դրա բոլոր անդամներին,
  • հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաև օրենսդիր գործառույթ,
  • ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը,
  • գործող Սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին և հեղափոխության նպատակներին,
  • ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք է գործի որպես երդվյալ ատենակալների իրավարար դատարան և ղեկավարվի իրավունքի սկզբունքներով, իսկ օրենքն օգտագործի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ընթացակարգն ապահովելու և պատիժներ սահմանելու համար,
  • կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ, եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձևով և համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը և, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

21:30 27.05.2025

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

21:21 27.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...

BACK_TO_TOP