18:52 20.06.2024
Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ալբանիայի թիմի հետ խաղում գրանցած 2-2 հաշվով ոչ-ոքին.
«Առաջին խաղակեսում ինչ-որ բան այն չէր. մենք կրկին վատ սկսեցինք, արագ գոլ բաց թոնղելուց հետո էլ շատ բարդ էր խաղալը։ Ընդմիջմանը մարզիչը մի շարք փոխարինումներ կատարեց, ամեն ինչ լավ էր ընթանում մինչև վերջին 5-10 րոպեն։ Մենք, չգիտես` ինչու, թևաթափ եղանք, թույլ տվեցինք մրցակիցը գոլային պահեր ստեղծի։ Ի վերջո, գնդակ բաց թողեցինք։
Կվերլուծենք կատարվածը և կփորձենք հասկանալ, թե ինչը պետք է շտկել։ Անկասկած` դժգոհ ենք։
Այժմ այլ տարբերակ չկա. պետք է հաղթենք Իտալիայի հավաքականին։ Կդիտենք Իսպանիա – Իտալիա հանդիպումը, բայց հետագայում մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ լինելու։ Չգիտեմ` չորս միավորը բավարար կլինի՞ խմբից դուրս գալու համար, թե ոչ։
Ես հավատում եմ, որ կարող ենք առավելության հասնել Իտալիայի նկատմամբ, բայց պետք է ավելի լավ խաղանք։ Ծանր խաղ է լինելու. Իտալիան բարձրակարգ մրցակից է։ Նրանք հիանալի մարզիչ ունեն և շատ կազմակերպված են»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է HRT-ը։
Ալբանիայի հավաքականի դեմ խաղում Խորվաթիան հաղթանակը բաց թողեց ավելացված 5-րդ րոպեին։ Զլատկո Դալիչի գլխավորած հավաքականը երկու խաղից հետո 1 միավոր է վաստակել և եզրափակում է B խմբի աղյուսակը։ Խմբային փուլի վերջին տուրում Խորվաթիայի հավաքականը հունիսի 24-ին կմրցի Իտալիայի թիմի հետ։
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...