13:58 03.09.2024
Մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու միջոցով, այս պահի դրությամբ գոնե որոշակիորեն կանոնակարգել նմանատիպ գույքերի օտարումը՝ նախեւառաջ հանրությանը հասանելի դարձնելու եղանակով: Այսինքն՝ քաղաքացին չպետք է մամուլից տեղեկանա, որ իր բակում գտնվող մանկապարտեզը, դպրոցը կամ սպորտդպրոցն օտարվում է եւ տեղում կառուցվելու է մեկ այլ քաղաքացու առանձնատուն կամ բիզնես կենտրոն: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության եւ հասարակության համար մշակութային, պատմական, գեղարվեստական, գեղագիտական կամ այլ արժեքավոր նշանակություն ունեցող որոշ խումբ գույքերի՝ այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի նվազեցումը:
Սիսակ Գաբրիելյանի խոսքով հատկապես վերջին շրջանում մամուլի հրապարակումներից հայտնի է դառնում, որ այս կամ այն հանրային նշանակություն ունեցող գույքերը՝ մարզադաշտեր, նախկինում պետական այլ կառույցներ, անկախացումից՝ 1991 թվականից հետո, այս կամ այն օրինական կամ անօրինական ճանապարհով անցել են իրավաբանական անձանց սեփականության տիրույթ: Դրանց ավելի քան 80 տոկոսն արդեն օտարվել է, փոխարենը կառուցվել են այլ շենք-շինություններ կամ էլ գտնվում են անմխիթար վիճակում:
«Ունենք նախնական տեղեկություններ, որ որոշ դեպքերում այդ գույքերը նույնպես գնում են մասնավորեցման եւ օտարման»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորի տեղեկացմամբ երկրում նման ավելի քան 27.000 գույք կա, որոնք իրավաբանական կամ հասարակական կազմակերպությունների կողմից մասնավորեցվել են:
Նշվել է, որ բոլոր դեպքերով իրականացվում են ուսումնասիրություններ: Ընդհուպ մինչեւ 1947 թվականի փաստաթղթերն են ուսումնասիրվում, եւ երբ առաջանում է կասկած, որ պետության սեփականությունը ոչ իրավաչափ եղանակով է անցել իրավաբանական անձանց, ապա գրավոր դիմում է ներկայացվում Գլխավոր դատախազությանը, որն ուսումնասիրելուց հետո եւ հիմքերի առկայության դեպքում հայցեր է ներկայացնում դատարաններ: Վերջնական նպատակը գույքերի վերադարձն է պետությանը:
Գլխավոր դատախազությունն այս պահին արդեն 2-3 դեպքերով հայցեր է ներկայացրել դատարաններ, որպեսզի այդ գույքերը կրկին անցնեն ՀՀ սեփականությանը:
Տարընթերցումներից խուսափելու նպատակով Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը որեւէ մեկից սեփականության իրավունք խլելու եւ այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում:
Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ նշելով, որ նախագիծը որոշ լրամշակումների կարիք ունի:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...
21:30 27.05.2025
Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացըԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...